Ջրի կիրառումը դեղագործությունում

Դասընթացի մասին.

Կան հատուկ պահանջներ, որոնք վերաբերում են դեղերի արտադրության մեջ կիրառվող ջրին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների վարչությունը և Դեղագիրքը (United States Pharmacopeia) սահմանում են «դեղագործական օգտագործման/նպատակներով ջրի կիրառման» ժամկետները և ներկայացնում դրա դասակարգումը և ընդունելի սահմանները։ Դասընթացը նախատեսված է դեղագործության մեջ կիրառվող ջրին, զտման սարքավորումներին և վավերացմանը ներկայացվող միջազգային պահանջների մասին գիտելիքների տրամադրման համար։

Ովքեր պետք է մասնակցեն.

Դասընթացը նախատեսված է դեղագործական արտադրության, որակի վերահսկման և երաշխավորող անձնակազմի համար, ինչպես նաև ջրային համակարգեր տեղադրող ընկերությունների տեխնիկական մասնագետների և ճարտարագետների համար։
Դասընթացներն հաջող ավարտելու դեպքում մասնակիցներին տրվում են հավաստագրեր։

Դասընթացի ծրագիր.

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.

  • Դեղագործական արտադրությունում օգտագործվող ջրի (ԴԱՕՋ) ներածություն,
  • Օրենսդրության պահանջները ԴԱՕՋ-ի նկատմամբ,
  • Դեղագործական արտադրությունում օգտագործվող ջրի աղբյուրները և տեսակները,
  • Ջրի նախնական մշակումը,
  • Ջրի մշակման համակարգերը,
  • Պահեստավորման պահանջները,
  • Բաշխման պահանջները,
  • Մանրէների առկայության սահմանաչափեր, ախտահանում,
  • Նյութեր,
  • Որակավորման և վավերացման հարցեր։

Դասընթացի ձեռնարկ.

Դասընթացը տրամադրվում է մի սպառիչ ձեռնարկով, որը դասընթացից հետո հանդիսանում է գերազանց տեղեկագիր և քաղվածքների աղբյուր։