Ջեռուցում, օդորակում և օդափոխում

Դասընթացի մասին.

Դեղագործական արտադրանքի արտադրությունը շատ յուրահատուկ է և հատուկ պահանջներ է առաջադրում ջեռուցման, օդափոխման և օդորակման (ՋՕՕ) համակարգերի նկատմամբ։ Այս դասընթացը նախատեսված է ՋՕՕ համակարգերի նկատմամբ ՊԱԳ-ի պահանջները ներկայացնելու և այլ համակարգերի պահանջների համեմատ դրանց յուրահատկություններն ու տարբերությունները բացատրելու և քննարկելու համար։

Ովքեր պետք է մասնակցեն.

Դասընթացը նախատեսված է դեղագործական արտադրության տեխնիկական անձնակազմի և ջեռուցման, օդորակման և օդափոխման համակարգեր տեղադրող ընկերությունների մենեջերների և ճարտարագետների համար։
Դասընթացներն հաջող ավարտելու դեպքում մասնակիցներին տրվում են հավաստագրեր։

Դասընթացի ծրագիր.

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.

  • Ինչից է կազմված արտադրական միջավայրը,
  • Վարակում և խաչաձև վարակում,
  • Մաքուր սենյակների պահանջների սահմանումը,
  • Հիգիենայի գոտիներ,
  • Ինչպես հասնել հիգիենայի բարձր կարգի,
  • Օդի հատկությունների կառավարման համակարգերի բնութագրերը, բաղադրիչները և տարրերը,
  • ՋՕՕ համակարգերի որակավորում և վավերացում։

Դասընթացի ձեռնարկ.

Դասընթացը տրամադրվում է մի սպառիչ ձեռնարկով, որը դասընթացից հետո հանդիսանում է գերազանց տեղեկագիր և քաղվածքների աղբյուր։