Պատշաճ դեղատնային գործունեություն

Դասընթացի մասին.

Պատշաճ դեղատնային գործունեության (ՊԴԳ) դասընթացն ուղղորդում է ՊԴԳ-ն լայն իմաստով ամբողջ գործունեության վրա տարածելուն, ինչով ապահովվում է այն, որ դեղատնային գործունեությունը ծրագրվում, կատարվում, հսկվում, արդյունքները գրանցվում ու հաղորդվում են կազմակերպված և վերահսկված ձևով։

Դասընթացով վերապատրաստումը հիմնվում է ՊԴԳ սկզբունքների վրա և իրականացվում դեղատների և դեղատնային ցանցերի աշխատակիցների համար:

Դասընթացը իրականացվում է Դեղագետների միջազգային ֆեդերացիայի (FIP-International Pharmaceutical Federation) և ԱՀԿ ուղեցույցների հիման վրա:

Ովքեր կարող են մասնակցել.

Դասընթացը նախատեսված է դեղագետների, դեղագործների և դեղատան տեխնիկական աշխատակազմի համար:
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվում են հավաստագրեր։

Դասընթացի ծրագիր.

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.

  • Առողջության իրավիճակը եւ քաղաքականությունը Հայաստանում (խնդիրներ, նոր օրենսդրություն)
  • Առողջապահության իրավիճակն աշխարհում / Եվրոպայում
  • Միջազգային կազմակերպությունների դերը եւ խնդիրները
  • Դեղագետների/դեղագործների դերը Հանրային առողջության ոլորտում
  • ՊԴԳ – պատմություն
  • ՊԴԳ – նոր փաստաթղթերի պահանջները (սահմանում, պահանջ, պայմաններ, չափանիշներ)
  • Որակի կառավարում
  • Գործադիր փոփոխություններ

Պատշաճ դեղատնային գործունեությունԴասընթացի ձեռնարկ.

Դասընթացը տրամադրվում է մի սպառիչ ձեռնարկով, որը դասընթացից հետո հանդիսանում է գերազանց տեղեկագիր և քաղվածքների աղբյուր։