Մեր դասընթացները
Մենք տրամադրում ենք դեղագործական ոլորտի վերապատրաստման դասընթացների մի ամբողջ շարք…
Խորհրդատվական ծառայություններ
Մենք առաջարկում ենք մեր միջազգային և հայ մասնագետների ծառայություններ
Պատշաճ արտադրական գործունեություն
Մենք առաջարկում ենք մեր միջազգային և հայ փորձագետների ծառայությունները, ովքեր կարող են այցելել ձեր գործարան և տրամադրել պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) հարցերով հանձնարարականներ/խորհրդատվություն, որոնք կարող են օգնել ձեզ ՊԱԳ աուդիտի նախապատրաստվելու կամ գործարանի ՊԱԳ-ին համապատասխանության մակարդակը բարելավելու գործում։ Խորհրդատվությունը վերաբերում է հետևյալին.
- Ընկերության որակի կառավարում (ներառյալ որակի կառավարման համակարգի և որակի ձեռնարկի, կառավարման պարտականությունների սահմանման, ռեսուրսների կառավարման և այլ պահանջների սահմանումը)։
- Անձնակազմ (անձնակազմի իրավասության և որակավորման գնահատում, վերապատրաստման և այլ ծրագրերի չափումներ, վերլուծություն և կատարելագործում),
- Շինություններ (գտնվելու վայրի, նախագծման, շինարարության, կադրերի հոսքի, միջնորմերի համակարգերի, տարածքների հարմարեցման և շահագործման, ինչպես նաև ջեռուցման, օդափոխման և օդորակման, ջրային համակարգերի գնահատում),
Պատշաճ բաշխման գործունեություն
Մեր փորձագետները կարող են ձեզ տրամադրել խորհրդատվություն և առաջնորդել դեպի ՊԲԳ միջազգային պահանջները։ Կլուսաբանվեն ՊԲԳ բոլոր ասպեկտները, ներառյալ.
- Անձնակազմ (անձնակազմի իրավասության և որակավորման գնահատում, վերապատրաստման և այլ ծրագրերի չափում, վերլուծություն և կատարելագործում),
- Փաստաթղթավորում (փաստաթղթերի առկայություն, դրանց հասցեագրման և օգտագործման ընթացակարգերի սահմանում),
- Շինություններ (կայունության հետ կապված հարցեր, ապրանքների ստացում, պահեստավորում և կարգաբերում),
- Սարքավորում (սարքավորումների կայունության գնահատում),
Պատշաճ լաբորատոր գործունեություն
Պատշաճ լաբորատոր գործունեության (ՊԼԳ) սկզբունքները որակի կառավարման համատեղելիության հիմքն են և դեղագործության, կենսատեխնոլոգիայի, սննդարդյունաբերության և այլ հարակից ոլորտներում որակի ապահովման մի օղակը։ Մեր խորհրդատուները կայցելեն ձեր լաբորատորիա և կխորհրդակցեն ու կառաջնորդեն ձեզ հետևյալ հարցերում.
- ՊԼԳ սկզբունքներին համապատասխանության ընդհանուր գնահատում,
- Ձեր փաստաթղթերի և գրառումների գնահատում,
- Առաջնորդում կարգաբերման ընթացակարգերում,