- Պատշաճ լաբորատոր գործունեության դասընթաց
- Պատշաճ բաշխման գործունեության դասընթաց
- Պատշաճ կլինիկական գործունեություն
- Պատշաճ արտադրական գործունեության դասընթաց
- Պատշաճ դեղատնային գործունեություն
- Պատշաճ պահման (պահեստային) գործունեություն
- Ջեռուցում, օդորակում և օդափոխում
- Վաճառքների խթանում, բժշկական ներկայացուցչի արդյունավետ այցելություն
- Դեղագործական մարքեթինգ
- Գործընթացների ստանդարտ ընթացակարգեր և փաստաթղթավորում
- Վալիդացիա
- Ջրի կիրառումը դեղագործությունում
Դասընթացի մասին.
Կան հատուկ պահանջներ, որոնք վերաբերում են դեղերի արտադրության մեջ կիրառվող ջրին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների վարչությունը և Դեղագիրքը (United States Pharmacopeia) սահմանում են «դեղագործական օգտագործման/նպատակներով ջրի կիրառման» ժամկետները և ներկայացնում դրա դասակարգումը և ընդունելի սահմանները։ Դասընթացը նախատեսված է դեղագործության մեջ կիրառվող ջրին, զտման սարքավորումներին և վավերացմանը ներկայացվող միջազգային պահանջների մասին գիտելիքների տրամադրման համար։
Ովքեր պետք է մասնակցեն.
Դասընթացը նախատեսված է դեղագործական արտադրության, որակի վերահսկման և երաշխավորող անձնակազմի համար, ինչպես նաև ջրային համակարգեր տեղադրող ընկերությունների տեխնիկական մասնագետների և ճարտարագետների համար։
Դասընթացներն հաջող ավարտելու դեպքում մասնակիցներին տրվում են հավաստագրեր։
Դասընթացի ծրագիր.
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.
- Դեղագործական արտադրությունում օգտագործվող ջրի (ԴԱՕՋ) ներածություն,
- Օրենսդրության պահանջները ԴԱՕՋ-ի նկատմամբ,
- Դեղագործական արտադրությունում օգտագործվող ջրի աղբյուրները և տեսակները,
- Ջրի նախնական մշակումը,
- Ջրի մշակման համակարգերը,
- Պահեստավորման պահանջները,
- Բաշխման պահանջները,
- Մանրէների առկայության սահմանաչափեր, ախտահանում,
- Նյութեր,
- Որակավորման և վավերացման հարցեր։
Դասընթացի ձեռնարկ.
Դասընթացը տրամադրվում է մի սպառիչ ձեռնարկով, որը դասընթացից հետո հանդիսանում է գերազանց տեղեկագիր և քաղվածքների աղբյուր։