- Պատշաճ լաբորատոր գործունեության դասընթաց
- Պատշաճ բաշխման գործունեության դասընթաց
- Պատշաճ կլինիկական գործունեություն
- Պատշաճ արտադրական գործունեության դասընթաց
- Պատշաճ դեղատնային գործունեություն
- Պատշաճ պահման (պահեստային) գործունեություն
- Ջեռուցում, օդորակում և օդափոխում
- Վաճառքների խթանում, բժշկական ներկայացուցչի արդյունավետ այցելություն
- Դեղագործական մարքեթինգ
- Գործընթացների ստանդարտ ընթացակարգեր և փաստաթղթավորում
- Վալիդացիա
- Ջրի կիրառումը դեղագործությունում
Դասընթացի մասին.
Պատշաճ բաշխման գործունեության (ՊԲԳ) ստանդարտները կիրառվում են պատշաճ արտադրական գործունեության ուսումնասիրությամբ ձեռք բերված որակի բարձր մակարդակի նվաճումների պահպանումը բաշխման ամբողջ ցանցում ապահովելու համար։ Դասընթացը ընդգրկում է բոլոր բաշխման ցանցերի կառավարումը՝ արտադրողի պահեստներից մինչև դեղատներ։
Դասընթացը ներկայացնում է Եվրոմիության (Դիրեկտիվ 2004/93/EC, 2005/28/EC, 2002/98/EC, 2004/23/EC և ուղեցույց 94/C 63/03), Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Կանադայի (Սննդամթերքի և դեղերի կարգավորումներ, բաժին C.02.015), Միացյալ Նահանգների Սննդամթերքի և դեղերի վարչության (21 CFR 211.150, 21 CFR բաժին 203 և պիտակավորման NDA/ANDA պահանջները) օրենսդրությունը և ուղեցույցները։
Ովքեր պետք է մասնակցեն.
Այն անձնակազմը, որը ներգրավված է դեղագործական արտադրանքի հսկման, բաշխման և վաճառքի գործունեությունում։
Դասընթացներն հաջող ավարտելու դեպքում մասնակիցներին տրվում են ավարտական հավաստագրեր։
Դասընթացի ծրագիր.
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.
- ՊԲԳ ամբողջ աշխարհում ընունված իրավական պահանջներ,
- Սկզբունքներ,
- Անձնակազմ,
- Փաստաթղթավորում,
- Կցորդներ և սարքավորումներ,
- Առաքում գնորդներին,
- Վերադարձ,
- Ինքնահսկողություն,
- Տեղեկատվության տրամադրում,
- Կայունության փորձարկման սկզբունքներ,
- ՊԲԳ ընթացիկ թեմաներ։
Դասընթացի ձեռնարկ.
Դասընթացը տրամադրվում է մի սպառիչ ձեռնարկով, որը դասընթացից հետո հանդիսանում է գերազանց տեղեկագիր և քաղվածքների աղբյուր։