- Պատշաճ լաբորատոր գործունեության դասընթաց
- Պատշաճ բաշխման գործունեության դասընթաց
- Պատշաճ կլինիկական գործունեություն
- Պատշաճ արտադրական գործունեության դասընթաց
- Պատշաճ դեղատնային գործունեություն
- Պատշաճ պահման (պահեստային) գործունեություն
- Ջեռուցում, օդորակում և օդափոխում
- Վաճառքների խթանում, բժշկական ներկայացուցչի արդյունավետ այցելություն
- Դեղագործական մարքեթինգ
- Գործընթացների ստանդարտ ընթացակարգեր և փաստաթղթավորում
- Վալիդացիա
- Ջրի կիրառումը դեղագործությունում
Դասընթացի մասին.
Պատշաճ լաբորատոր գործունեության (ՊԼԳ) դասընթացն ուղղորդում է ՊԼԳ-ն լայն իմաստով ամբողջ գործունեության վրա տարածելուն, ինչով ապահովվում է այն, որ լաբորատոր փորձարկումը ծրագրվում, կատարվում, հսկվում, արդյունքները գրանցվում ու հաղորդվում են կազմակերպված և վերահսկված ձևով։
Դասընթացով վերապատրաստումը հիմնվում է ՊԼԳ սկզբունքների վրա և իրականացվում այն լաբորատորիաների անձնակազմի համար, որոնք ցանկանում են ստանալ փորձարկումների այնպիսի արդյունքներ, որոնք համապատասխանում են նպատակին և ենթակա օրինակ, ԳԼՊ համապատասխանության/ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (FDA) կամ Դեղամիջոցների իռլանդական խորհրդի (IMB) տեսուչների հսկողությանը։
Դասընթացը վերաբերում է EN ISO/IEC 17025 պահանջներին. փորձարկման և գնահատման լաբորատորիաների իրավունակության 2005 թվականի հիմնական պահանջներին, ինչպես նաև ՊԼԳ համապատասխանության (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն և Սննդամթերքի ու դեղերի վարչություն) ընդհանուր պահանջներին, այնպես ինչպես կիրառելի է որակի վերահսկման/որակի ապահովման/արդյունաբերության վերահսկման լաբորատորիաների պարագայում։
Ովքեր պետք է մասնակցեն.
Դասընթացը նախատեսված է դեղագործական և այլ արտադրությունների որակի վերահսկման և անձնակազմի հավաստագրման համար, ինչպես նաև հետազոտական և զարգացման լաբորատորիաների, համալսարանական լաբորատորիաների անձնակազմի համար։
Դասընթացներն հաջող ավարտելու դեպքում մասնակիցներին տրվում են հավաստագրեր։
Դասընթացի ծրագիր.
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.
- Դեղերի ստեղծում,
- ՊԼԳ-ի ներածություն և հիմքեր,
- Ամեն ինչ, ինչ Դուք ցանկացել եք իմանալ ՊԼԳ-ի և ՊԱԳ-ի մասին,
- ՏՀԶԿ-ի «Միջազգային» ՊԼԳ,
- Ռեսուրսներ՝ ղեկավարություն, աշխատակազմ, շենքեր և սարքավորումներ,
- Բնութագրություն (Մաս 1 – հետազոտվող նյութ),
- Բնութագրություն (Մաս 2 – փորձարկման համակարգեր),
- Ղեկավարություն. դերը և պարտականությունները,
- Հետազոտության ղեկավար. դերը և պարտականությունները,
- ԿԱՆՈՆՆԵՐ (արձանագրություն կամ հետազոտության ծրագիր; ստանդարտ գործընթացային ընթացակարգեր (ՍԳԸ)),
- ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
- Մեթոդի վալիդացիա (անալիտիկ մեթոդի վալիդացիա; կենսա-անալիտիկ մեթոդի վալիդացիա),
- Որակի ապահովման բաժին
Դասընթացի ձեռնարկ.
Դասընթացը տրամադրվում է մի սպառիչ ձեռնարկով, որը դասընթացից հետո հանդիսանում է գերազանց տեղեկագիր և քաղվածքների աղբյուր։