- Պատշաճ լաբորատոր գործունեության դասընթաց
- Պատշաճ բաշխման գործունեության դասընթաց
- Պատշաճ կլինիկական գործունեություն
- Պատշաճ արտադրական գործունեության դասընթաց
- Պատշաճ դեղատնային գործունեություն
- Պատշաճ պահման (պահեստային) գործունեություն
- Ջեռուցում, օդորակում և օդափոխում
- Վաճառքների խթանում, բժշկական ներկայացուցչի արդյունավետ այցելություն
- Դեղագործական մարքեթինգ
- Գործընթացների ստանդարտ ընթացակարգեր և փաստաթղթավորում
- Վալիդացիա
- Ջրի կիրառումը դեղագործությունում
Դասընթացի մասին.
Դասընթացը նախատեսված է «Գործընթացների ստանդարտ ընթացակարգերի» (ԳՍԸ) և փաստաթղթերի քայլ առ քայլ կազմման, պահպանման և թարմացման եղանակները մանրամասն ներկայացնելու համար։ ԳՍԸ-ների և փաստաթղթավորման դերը չափազանց կարևոր է կայուն և հետևողական արտադրություն ապահովելու համար. ԳՍԸ-ն և փաստաթղթավորումը ՊԱԳ պահանջներից են։ Դասընթացի ժամանակ դասընթացավարները կտրամադրեն ԳՍԸ-ի և փաստաթղթավորման ձևանմուշ և մասնագետներին կօգնեն պատրաստել գործարանին հատուկ փաստաթղթերը, ինչպես նաև հետագայում այդ փաստաթղթերի կառավարման ու օգտագործման ուղեցույցները։
Ովքեր պետք է մասնակցեն.
Դասընթացը նախատեսվում է դեղագործական արտադրության, որակի վերահսկման և ապահովման անձնակազմի համար։
Դասընթացները հաջող ավարտելու դեպքում մասնակիցներին տրվում են հավաստագրեր։
Դասընթացի ծրագիր.
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.
- Փաստաթղթերի և փաստաթղթավորման դերերի սահմանում,
- Հետևողականության հարցեր,
- ԳՍԸ –ի ու փաստաթղթավորման կազմման պահանջներ,
- Գործընթացների ստանդարտ ընթացակարգերի նպատակը և կառուցվածքը,
- Փաստաթղթավորման նպատակը և կառուցվածքը,
- Փաստաթղթերի գործածության ժամկետները,
- Փաստաթղթերի տարեկան ստուգում։
Դասընթացի ձեռնարկ.
Դասընթացը տրամադրվում է մի սպառիչ ձեռնարկով, որը դասընթացից հետո հանդիսանում է գերազանց տեղեկագիր և քաղվածքների աղբյուր։