Վաճառքների խթանում, բժշկական ներկայացուցչի արդյունավետ այցելություն

Դասընթացի նպատակն է.

• Ցույց տալ մասնակիցներին ինչպես համակարգված և ճիշտ աշխատել բժիշկների և դեղագետների հետ հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում և դեղատնային ցանցերում,

• Ծանոթացնել մասնակիցներին դեղերի վաճառքի խթանման մեթոդների հետ՝ ցույց տալով, թե ինչպես  կարելի է, բժիշկների, դեղատների աշխատողների և որոշում կայացնողների մոտ վստահություն ձեռք բերելով, հասնել նպատակաուղղված աշխատանքի,

• Դասընթացի ընթացքում մշակել արդյունավետ և նպատակաուղղված աշխատանքի կազմակերպման համար համապատասխան մեթոդաբանություն 

Բժշկական ներկայացուցիչը համարվում է հատուկ տիպի գովազդային գործակալ, որի վաճառքի առարկան համարվում է ոչ թե բուն արտադրանքը, այլ տեղեկատվությունը դեղի մասին:  

Բժշկական ներկայացուցիչների աշխատանքի վերջնական նպատակը վաճառքների ավելացումn է, որն անհրաժեշտ է իրականացնել նպատակուղղված և գրագետ մշակված մարքեթինգային ռազմավարության շնորհիվ:

Բժշկական ներկայացուցիչն է ապահովում դեղագործական ընկերության իմիջը, կատարում գովազդը, ապահովում վաճառքը:

Ովքեր պետք է մասնակցեն.

Դասընթացին պետք է մասնակցեն դեղագործական ոլորտում աշխատող բժշկական ներկայացուցիչները:

Դասընթացներն հաջող ավարտելու դեպքում մասնակիցներին տրվում են հավաստագրեր։

Դասընթացային ծրագիր.

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.

1. Բժշկական ներկայացուցչի դերը և գործունեությունը որպես ընկերության մի ռազմավարական օղակ, որի աջակցությամբ դեղագործական շուկայում կատարվում է դեղերի առաջմղում (մինի – դասախոսություն),

2. Բժշկական ներկայացուցչի կարևոր մասնագիտական հատկանիշները,

3. Բժշկական ներկայացուցիչների արդյունավետ այցեր և աշխատանքներ (դերախաղեր, փոքր խմբային աշխատանքներ, քննարկում),

4. Այցի կազմակերպում, աշխատանք բժշկի հետ, վերլուծություն, գնահատում, արդյունքների գնահատում այցից հետո,

5. Աշխատանք կասկածների և առարկությունների պարագայում,

6. Մինի շնորհանդեսների կազմակերպում, դեղի ճիշտ դիրքավորում։

Դասընթացի ձեռնարկ.

Դասընթացը տրամադրվում է մի սպառիչ ձեռնարկով, որը դասընթացից հետո հանդիսանում է գերազանց տեղեկագիր և քաղվածքների աղբյուր։