Պրոֆեսոր Մայքլ Կիմբերը պրոֆեսիոնալ որակավորում ունեցող մասնագետ է։ Նա ստացել է գործարար հետազոտությունների մագիստրոսի աստիճան և դեղագործական գիտությունների թեկնածու է։ Ունի դեղագործական արտադրության և դասավանդման ավելի քան 30 տարվա փորձ։ Մինչ Ջեյմս Քուքի համալսարանի դեղագործական դպրոցում որպես դասախոս աշխատելը, նա առաջատար դիրքեր է զբաղեցրել «Ստերլինգ Վինթրոպ» և «ԱստրաԶենեկա» ընկերությունների արտադրության ղեկավարման մեջ։ Ներկայումս նա մի ընկերության սեփականատեր է, որը մասնագիտացած է դեղագործական ոլորտի վերապատրաստման ծրագրերի իրականացման ոլորտում։ Մայքլը ապրում է Ավստրալիայում։
Ալեն Կուպֆերմանը բելգիացի դեղագործ և որակավորված մասնագետ է։ Ալենը աշխատել է Ասիայում և Եվրոպայում, «Սիբա-Գաիգի», «Բայեր» և «Ֆիզոնս» ընկերությունների համար։ 1993-ից ի վեր նա աշխատում է որպես միջազգային փորձագետ և մասնագիտացած է տեխնոլոգիական խորհրդատվության, գործարանների նախագծման, պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) խորհրդատվության և ուսուցման (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն և այլն) ոլորտներում։ Նրա խորհրդատվական աշխատանքի հիմնական մասը ներառում է գործարանների նախագծումը և արտադրության տեխնոլոգիան, ինչպես նաև ընկերությունների գործունեության համակարգումը ներդրումային ծրագրերի և ՊԱԳ հավաստագրման ընթացակարգերի ընթացքում։
Գերրիտ թեն Հունտեն ավարտել է Ամստերդամի և Լեյդենի համամալսարանները (Նիդեռլանդներ) և վարում է կլինիկական քիմիայի և մանրէաբանության բակալավրի դասընթացներ (BSc)։ Նա դեղագործական մարքեթինգի ոլորտում ունի ավելի քան 36 տարվա փորձ: 1991-ից 2002 թվականն աշխատել է գերմանական «Block Drug Company Inc» ընկերությունում՝ որպես Կենտրոնական և Արևելյան Եվրոպա ու Կենտրոնական Ասիա արտահանման տնօրեն։ Ներկայումս արտահանման և իրացման գծով անկախ խորհրդատու է և աշխատում է մի շարք միջազգային ընկերությունների դեղագործական, բժշկական սարքավորումների և ատամնաբուժական ապրանքների վաճառքի և արտահանման խթանման ոլորտներում։ Նա նաև վաճառքի և բաշխման համագործակցություն է իրականացնում Արաբական Միացյալ Էմիրություններում և Հորդանանում (գրասենյակը գտնվում է Դոհայում, Քաթար)։
Ֆրանս Ստոբելաարը դեղագործության կառավարման միջազգային խորհրդատու է (Նիդերլանդներ)։ Ֆրանսն ունի մասնագիտական փորձառություն ռազմավարության, քաղաքականության մշակման և կառավարման բնագավառներում։ Նրա փորձառությունը ներառում է մի քանի ոլորտներ. վերջին մի քանի տարիների գործունեությունը ծավալել է դեղագործական արտադրանքի և պատվաստանյութերի ոլորտներում։
Ֆրանսը նախկինում աշխատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (Եվրոպական գրասենյակի Նորանկախ երկրներում դեղագործության Հատուկ ծրագիր) և ածխատակցել կանադական «Դելիոտե» ընկերության կառավարման խորհրդատուներին (ռազմավարություն և կառավարում)։
Դոկտոր Մ. Ֆ. վան Բերլոն հոլանդացի փորձագետ է։ Նա ստացել է երեք բարձրագույն լաբորատոր կրթություն (քիմիա, կենդանաբանություն, կենսաքիմիա)։ Դկտ. վան Բերլոն կենսաբանություն է ուսումնասիրել Ութրեխտ հաալսարանում։ 1985թ. մոլեկուլների վիրուսաբանության բաժնում ստացել է դոկտորի կոչում՝ պաշտպանելով «Վերարտադրության նոր ձև՞» թեմայով աշխատանքը։
1975-1989 թվականները աշխատել է անասնաբուժական ֆակուլտետում, կիրառական գիտությունների համալսարանից հետո մինչ 2009-ը թվականը աշխատել է «Կենսագիտություն և քիմիա» ինստիտուտում։
Նա դասընթացներ է կարդում լաբորատոր և կրթական տեխնիկաների վերաբերյալ, խմբային վարքագծի, ինչպես նաև որակի ապահովման և կառավարման ու պատշաճ լաբորատոր գործունեությոան վերաբերյալ։ Գեմերթում (Նիդեռլանդներ) ներգրավված է ինտերակտիվ հաղորդակցման ոլորտում և մտավոր խնդիրներ ունեցող անձանց կրթական ծրագրերով զբաղվող երկու հիմնադրամների ղեկավար է։
Նատալյա Կրավետսը ուկրաինացի միջազգային փորձագետ-դասընթացավար է։ Հիմնական բարձրագույն կրթություն ստացել է Տ. Գ. Շեվչենկոյի անվան Կիևի պետական համալսարանում (այժմ՝ Կիևի ազգային համալսարան) ինժեներ-մանկավարժի որակավորմամբ (քիմիա, վերլուծական քիմիա)։ Այնուհետև 1982-1985թթ.-ին ստացել է ասպիրանտական կրթություն ՈՒԽՍՀ ԳԱ Ա. Վ. Դումանսկու անվան կոլոիդ քիմիայի և ջրի քիմիայի ինստիտուտում (դիսպերս համակարգերի էլեկտրաքիմիա, վերլուծական քիմիա)։
1994թվականից աշխատել է «Բորշյագովսկի քիմիական-դեղագործական գործարանում» որպես քիմիկոս, ֆիզիկա-քիմիական լաբորատորիայի ղեկավար, որակի կառավարման բաժնի ղեկավար, 2002թ.-ից ՈՒՀ Առողջապահության նախարարությունում որպես ՊԱԳ/ՊԲԳ տեսչության առաջատար մասնագետ, 2006թ.-ից «Քլինֆարմ» ՍՊԸ որակի կառավարման փոխտնօրեն։
Դասընթացների վարումը Կրավետսը սկսել է 2009թ.-ից. եղել է Ուկրաինայի ՊԱԳ/ՊԲԳ կենտրոնի ՊԱԳ/ՊԲԳ փորձագետ, 2011թ.-ից մինչ այսօր «Ստանդարտներ, տեխնոլոգիաներ, զարգացում» ՍՊԸ դասընթացավարն է, GxP փորձագետը։
Ալեքսանդրա Ալեքսանդրովնա Սիրոշը «Անձնակազմ և տեխնոլոգիաներ»-խորհրդատվական և վերապատրաստումներ իրականացնող ընկերության տնօրենն է։ Նա դեղագործական ընկերություններին (արտադրողներ, դեղատնային ցանցեր, դիստրիբյուտորներ) խորհրդատվություն տրամադրելու և դասընթացներ անցկացնելու 14 տարվա փորձ ունի՝ աշխատակազմի կարողությունների զարգացման, հատուկ մասնագիտական դասընթացների պատրաստման, կառավարման տեխնոլոգիաների և ստանդարտների մշակման ոլորտներում։ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Մրցունակ մասնավոր հատված ծրագրով (USAID/CAPS) և ԵՄ-ի հետ համատեղ հաջող իրականացված ծրագրերի փորձ ունի։ Այժմ նա Ուկրաինայի ամենախոշոր հոլդինգներից մեկում զուգահեռաբար զբաղեցնում է աշխատակազմի հետ աշխատանքի (ընտրություն, գնահատում, վերապատրաստում), ինչպես նաև կորպորատիվ ստանդարտների և տեխնոլոգիաների մշակման հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։ Աշխատակազմի վերապատրաստման և կարողությունների զարգացման մի շարք եզակի մեթոդների հեղինակ է։
Եվա Տերասալմին միջազգային փորձագետ-դասընթացավար է Ֆինլանդիայից։ Հիմնական բարձրագույն կրթությունը ստացել է Հելսինկի համալսարանում՝ ստանալով դեղագործության բակալավրի, այնուհետ մագիստրոսի աստիճան։ Ավարտելուց հետո նա շարունակել է ուսումը Դեղատնային գործունեության հետազոտության, որակի կառավարման, կառավարման, դեղագիտության և բնակչության առողջության ապահովման ոլորտներում։
1982 թվականից աշխատել է Դեղատնային ոլորտում ցկյանս ուսումնառության կենտրոնում, իսկ 2006 թ.-ից նույն Կենտրոնի ղեկավարն է։ 2008 թվականից նաև «Յոթ եղբայր» դեղատան տնօրենն է։
Տարբեր աշխատանքային խմբերի անդամ է, որոնց նպատակն է զարգացնել դեղագործական կրթությունը, համայնքային դեղատնային գործունեությունը, դեղատնային համակարգը, ինչպես նաև Ֆինլանդիայում ապահովել որակյալ աշխատանք և բնակչության առողջություն։ Մասնավորապես նա ընդգրկված է նոր Պատշաճ դեղատնային գործունեության (GPP) վերաբերյալ ուղեցույցներ մշակող աշխատանքայի խմբում և հարավային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայիում մի շարք ծրագրեր է իրականացնում Պատշաճ դեղատնային գործունեության ստանդարտների կիրառման ոլորտում։
Միևնույն ժամանակ նա դասավանդում է Հելսինկի համալսարանում, Արևելյան Ֆինլանդիայի Համալսարանում, Աբո Ակադեմիայում և շարունակական ուսումնառության այլ հաստատություններում։ 200-ից ավելի հոդվածների, հետազոտական և քաղաքական փաստաթղթերի հեղինակ է։