«Ջի էքս Պի» Գերազանցության Կենտրոնը հիմնադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS, www.caps.am) ծրագրի համագործակցությամբ:
Կենտրոնի նպատակն է հայ դեղարտադրողներին և ներմուծողներին տրամադրել միջազգայնորեն ճանաչված պատշաճ արտադրական, բաշխման, լաբորատոր և այլ նմանատիպ գործունեությունների դասընթացներ։ Կենտրոնը տրամադրում է նաև խորհրդատվական ծառայություններ վերոնշյալ ոլորտներում, որպեսզի ընկերությունները հասնեն արտադրության և բաշխման համապատասխան միջազգային չափանիշներին։
Մեր առաքելությունն է.
Ավելացնել մասնագիտական գիտելիքները և տեղեկատվությունը դեղագործական, կենսատեխնոլոգիական արտադրության և հարակից որակի ապահովման համակարգերի ասպարեզում և խթանել դրանց արդյունավետ կիրառումը։
Մեր նպատակն է.
Լինել կայուն, փորձառու և ժամանակակից տեղեկատվական և վերապատրաստման կենտրոն, որը մեծապես կօժանդակի հայկական դեղագործական արդյունաբերությանը արտադրության և որակի միջազգային ստանդարտներին հասնելու և պահպանելու գործում։
Մեր գործունեության ոլորտը
- Վերապատրաստման դասընթացներ
- Նախահամապատասխանության խորհրդատվություն
- Վերապատրաստման ծրագրերի գնահատում
- Տեղեկատվության տարածում
- Թարգմանչական ծառայություններ
- Հրապարակումներ
- Ժամանակակից գրականությամբ և սարքավորումներով հագեցած գրադարան
- Խորհրդատվական ծառայություններ