Մեր մասին.
Պատշաճ լաբորատոր գործունեության (ՊԼԳ) սկզբունքները որակի կառավարման համատեղելիության հիմքն են և դեղագործության, կենսատեխնոլոգիայի, սննդարդյունաբերության և այլ հարակից ոլորտներում որակի ապահովման մի օղակը։ Մեր խորհրդատուները կայցելեն ձեր լաբորատորիա և կխորհրդակցեն ու կառաջնորդեն ձեզ հետևյալ հարցերում.
- ՊԼԳ սկզբունքներին համապատասխանության ընդհանուր գնահատում,
- Ձեր փաստաթղթերի և գրառումների գնահատում,
- Առաջնորդում կարգաբերման ընթացակարգերում,
- Լաբորատոր փորձարկումների որակի հսկողության գնահատում (փորձարկման առաջադրանքների մշակում, աշխատակազմի ընտրություն և վերապատրաստում, լաբորատոր միջավայր, տնտեսություն և հիգիենա, փորձարկման մեթոդների վավերացում),
- Որակի ներքին աուդիտների մշակում,
- Լաբորատորիաներում համակարգիչների կիրառում,
- Պատշաճ փորձարկման ընդհանուր կառավարում։
Ում է հասցեագրված։
Դեղագործական, կենսատոխնոլոգիական, սննդամթերքի և այլ նմանատիպ արտադրանքի լաբորատորիաներին։