Վալիդացիա

Դասընթացի մասին.

Վավերացումը ՊԱԳ-ի հիմնական բաժիններից մեկն է և որակի ապահովման տարր։ Դասընթացն ուղղված է դեղագործական արտադրության տարբեր օղակների՝ այդ թվում սարքավորումների, գործընթացի, մաքրման, լաբորատորիայի, ՋՕՕ, ջրային համակարգերի և այլնի վավերացման ասպեկտների բացահայտմանը։

Ովքեր պետք է մասնակցեն.

Դասընթացը նախատեսվում է դեղագործական արտադրության, որակի վերահսկման և ապահովման անձնակազմի համար։
Դասընթացները հաջող ավարտելու դեպքում մասնակիցներին տրվում են ավարտական հավաստագրեր։

Դասընթացի ծրագիր.

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.

  • Ընդհանուր տեղեկություններ որակավորման և վավերացման մասին,
  • Արտադրական գործընթացների վավերացում,
  • Ավտոկլավի (գոլորշիով ստերիլացնող սարք) վավերացում,
  • ՋՕՕ ու ջրային համակարգերի որակավորում և վավերացում,
  • Մաքրման վավերացում,
  • Անալիտիկ մեթոդների վավերացում,
  • Համակարգչային համակարգերի վավերացում,
  • Համակարգերի և սարքավորումների որակավորում,
  • Ոչ ստերիլ արտադրության գործընթացի վավերացում։

Դասընթացի ձեռնարկ.

Դասընթացը անցկացվում է մի սպառիչ ձեռնարկով, որը դասընթացից հետո հանդիսանում է գերազանց տեղեկագիր և քաղվածքների աղբյուր։