- Պատշաճ լաբորատոր գործունեության դասընթաց
- Պատշաճ բաշխման գործունեության դասընթաց
- Պատշաճ կլինիկական գործունեություն
- Պատշաճ արտադրական գործունեության դասընթաց
- Պատշաճ դեղատնային գործունեություն
- Պատշաճ պահման (պահեստային) գործունեություն
- Ջեռուցում, օդորակում և օդափոխում
- Վաճառքների խթանում, բժշկական ներկայացուցչի արդյունավետ այցելություն
- Դեղագործական մարքեթինգ
- Գործընթացների ստանդարտ ընթացակարգեր և փաստաթղթավորում
- Վալիդացիա
- Ջրի կիրառումը դեղագործությունում
Դասընթացի մասին.
Դեղագործական արտադրանքի արտադրությունը շատ յուրահատուկ է և հատուկ պահանջներ է առաջադրում ջեռուցման, օդափոխման և օդորակման (ՋՕՕ) համակարգերի նկատմամբ։ Այս դասընթացը նախատեսված է ՋՕՕ համակարգերի նկատմամբ ՊԱԳ-ի պահանջները ներկայացնելու և այլ համակարգերի պահանջների համեմատ դրանց յուրահատկություններն ու տարբերությունները բացատրելու և քննարկելու համար։
Ովքեր պետք է մասնակցեն.
Դասընթացը նախատեսված է դեղագործական արտադրության տեխնիկական անձնակազմի և ջեռուցման, օդորակման և օդափոխման համակարգեր տեղադրող ընկերությունների մենեջերների և ճարտարագետների համար։
Դասընթացներն հաջող ավարտելու դեպքում մասնակիցներին տրվում են հավաստագրեր։
Դասընթացի ծրագիր.
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.
- Ինչից է կազմված արտադրական միջավայրը,
- Վարակում և խաչաձև վարակում,
- Մաքուր սենյակների պահանջների սահմանումը,
- Հիգիենայի գոտիներ,
- Ինչպես հասնել հիգիենայի բարձր կարգի,
- Օդի հատկությունների կառավարման համակարգերի բնութագրերը, բաղադրիչները և տարրերը,
- ՋՕՕ համակարգերի որակավորում և վավերացում։
Դասընթացի ձեռնարկ.
Դասընթացը տրամադրվում է մի սպառիչ ձեռնարկով, որը դասընթացից հետո հանդիսանում է գերազանց տեղեկագիր և քաղվածքների աղբյուր։