- Պատշաճ լաբորատոր գործունեության դասընթաց
- Պատշաճ բաշխման գործունեության դասընթաց
- Պատշաճ կլինիկական գործունեություն
- Պատշաճ արտադրական գործունեության դասընթաց
- Պատշաճ դեղատնային գործունեություն
- Պատշաճ պահման (պահեստային) գործունեություն
- Ջեռուցում, օդորակում և օդափոխում
- Վաճառքների խթանում, բժշկական ներկայացուցչի արդյունավետ այցելություն
- Դեղագործական մարքեթինգ
- Գործընթացների ստանդարտ ընթացակարգեր և փաստաթղթավորում
- Վալիդացիա
- Ջրի կիրառումը դեղագործությունում
Դասընթացի մասին.
Պատշաճ պահման գործունեության (ՊՊԳ) դասընթացն ուղղորդում է ՊՊԳ-ն լայն իմաստով ամբողջ գործունեության վրա տարածելուն, ինչով ապահովվում է այն, որ պահման պրոցեսը ծրագրվում, կատարվում, հսկվում, արդյունքները գրանցվում ու հաղորդվում են կազմակերպված և վերահսկված ձևով։
Դասընթացով վերապատրաստումը հիմնվում է ՊԱԳ սկզբունքների վրա և իրականացվում այն անձնակազմի համար, որոնք ցանկանում են իրականացնել իրենց գործունեությունը համաձայն ՊԱԳ/ՊԲԳ սկզբունքների:
Դասընթացը իրականացվում է համաձայն ԱՀԿ TRS N908, 2003 և ԵՄ Directive 2001/83/EC; Directive 2011/62.EU փաստաթղթերի հիման վրա:
Ովքեր կարող են մասնակցել.
Դասընթացը նախատեսված է արտադրություններում, դեղերի մեծածախ շրջանառությամբ զբաղվող ընկերությունների պահեստային ստորաբաժիններում ներգրավված աշխատակիցների և ղեկավար անձնակազմի, ինչպես նաև որակի ապահովման ստորաբաժինների աշխատակիցների համար:
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվում են հավաստագրեր։
Դասընթացի ծրագիր.
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.
- Դեղերի որակի ապահովում «կյանքի ցիկլի» ողջ կենսաշղթայում
- ՊԱԳ/ՊԲԳ +ՊՊԳ – հիմնական պահանջներ
- Որակի կառավարումը արտադրությունում, մեծածախ պահեստներում
- Անձնակազմ՝ դերը, ֆունկցիաները, հիգիենա, վերապատրաստում
- Պահեստներ՝ շենք-շինություն, սարքեր, հագեցվածություն (ջերմաստիճանի հսկում, համակարգչային ծրագրեր, որակավորում, վալիդացիա)
- Ապրանքաշարժի հիմնական պրոցեսները (մատակարարներ/գնորդներ ապրանքի ստացում, պահպանում, մեկուսացում, ոչնչացում, բաց թողում և այլն)
- Փաստաթղթերին ներկայացվող ընդհանուր պահանջներ (ՍԳԸ-ներ, Որակի ձեռնարկ)
- Դեղերի տեղափողում (մեքենաներ, տեխնիկական միջոցներ, սարքեր, փաթեթանյութեր, պիտակավորում)
- Արձագանքներ, բողոքներ և հետկանչեր
- Պայմանագրեր
- Ինքնատեսչական ստուգում
- Պահանջներ բրոկերներին
- Աուդիտներ (տեսակները, անձնակազմ, փաստաթղթեր, իրականացում, հաշվետվություններմ արդյունքներ)
Դասընթացի ձեռնարկ.
Դասընթացը տրամադրվում է մի սպառիչ ձեռնարկով, որը դասընթացից հետո հանդիսանում է գերազանց տեղեկագիր և քաղվածքների աղբյուր։