Գործընթացների ստանդարտ ընթացակարգեր և փաստաթղթավորում

Դասընթացի մասին.

Դասընթացը նախատեսված է «Գործընթացների ստանդարտ ընթացակարգերի» (ԳՍԸ) և փաստաթղթերի քայլ առ քայլ կազմման, պահպանման և թարմացման եղանակները մանրամասն ներկայացնելու համար։ ԳՍԸ-ների և փաստաթղթավորման դերը չափազանց կարևոր է կայուն և հետևողական արտադրություն ապահովելու համար. ԳՍԸ-ն և փաստաթղթավորումը ՊԱԳ պահանջներից են։ Դասընթացի ժամանակ դասընթացավարները կտրամադրեն ԳՍԸ-ի և փաստաթղթավորման ձևանմուշ և մասնագետներին կօգնեն պատրաստել գործարանին հատուկ փաստաթղթերը, ինչպես նաև հետագայում այդ փաստաթղթերի կառավարման ու օգտագործման ուղեցույցները։

 

Ովքեր պետք է մասնակցեն.

Դասընթացը նախատեսվում է դեղագործական արտադրության, որակի վերահսկման և ապահովման անձնակազմի համար։
Դասընթացները հաջող ավարտելու դեպքում մասնակիցներին տրվում են հավաստագրեր։

Դասընթացի ծրագիր.

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.

  • Փաստաթղթերի և փաստաթղթավորման դերերի սահմանում,
  • Հետևողականության հարցեր,
  • ԳՍԸ –ի ու փաստաթղթավորման կազմման պահանջներ,
  • Գործընթացների ստանդարտ ընթացակարգերի նպատակը և կառուցվածքը,
  • Փաստաթղթավորման նպատակը և կառուցվածքը,
  • Փաստաթղթերի գործածության ժամկետները,
  • Փաստաթղթերի տարեկան ստուգում։

 

Դասընթացի ձեռնարկ.

Դասընթացը տրամադրվում է մի սպառիչ ձեռնարկով, որը դասընթացից հետո հանդիսանում է գերազանց տեղեկագիր և քաղվածքների աղբյուր։

 

Դասընթացի վերապատրաստողները.

Գայանե Պեպանյան