Նորություններ
ԴԱՆ Միության ԵՎ «Ջի Էքս Պի» ԳԿ-ի ղեկավարներին ընդունեց Հայաստանում Հնդկաստանի դեսպանը, մարտի 10

indian-embassyՄարտի 10-ին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության (ԴԱՆ Միություն) գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանին և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանին հյուրընկալեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Մալհոտրան (Achal K. Malhotra)։ Դեսպանի հրավերով և դեսպանության առաջին քարտուղար Էմ Ջի Նագպալի (M G Nagpal) մասնակցությամբ անցկացված հանդիպմանը քննարկվեցին դեղագործության ոլորտում հայ-հնդկական կապերի սերտացմանը և խորացմանը վերաբերող հարցեր։ Որպես առաջնային առանձնացվեցին, մասնավորապես, փորձի փոխանակման, դեղագործների շարունակական կրթության, համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությունները։

 
Վաճառքների խթանում, բժշկական ներկայացուցչի արդյունավետ այցելություն, 15-19 փետրվարի

prom-sales-news«ՋԻ ԷՔՍ ՊԻ» Գերազանցության Կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի հետ համատեղ առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է “Վաճառքների խթանում, բժշկական ներկայացուցչի արդյունավետ այցելություն” խորագրով ամբողջական դասընթացը: Դասընթացը մեկնարկել է փետրվարի 15-ին և կտևի մինչև փետրվարի 19-ը։ Դասընթացը վարում է Ուկրաինայից ժամանած միջազգային դասընթացավար Սիրոշ Ալեքսանդրան (Тренинговая компания “Персонал-Технологии”):  Այսպիսով Հայաստանի դեղագործության ոլորտի աշխատակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ բժշկական ներկայացուցչի արդյունավետ այցելություն ապահովող ժամանակակից մոտեցումներին ու նրբություններին, այն սկզբունքներին, որոնցով աշխատում են եվրոպական առաջադեմ բժշկական ներկայացուցիչները։ Դասընթացի մասնակիցներն ու կազմակերպիչները հավատացած են, որ ստացած հմտությունները լրացուցիչ խթան կհանդիսանան առավել արդյունավետ այցելությունների համար։

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ստացան  հաջող մասնակցության հավաստագրեր:
Մանրամասն...
 
Անցկացվեց դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» երկրորդ հանդիպումը, Հունվար 29-30, 2011

mwt-2-newsՀայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների (ԴԱՆ) Միությունը ու «Ջի Էքս Պի» Գերազանցության Գիտական Կենտրոնը` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի, ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ու մի շարք այլ պետական կառույցների աջակցությամբ, Աղվերանի «Արթուրս Ռիզորթ» հանգստյան տանը հունվարի 29-ից 30-ը անցկացրեցին դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» երկրորդ հանդիպումը։

Մանրամասն...
 
«Ջի Էքս Պի» ԳԿ-ն անցկացրեց «Դեղագործական արտադրանքների պատշաճ արտադրական գործունեության ԵՄ ուղեցույցներ» վերապատրաստման դասընթաց, Դեկտեմբերի 13-20

GMP-course-newsԴեկտեմբերի 13-20-ին «Ջի Էքս Պի» ԳԿ-ն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի հետ համատեղ անցկացրեց «Դեղագործական արտադրանքների պատշաճ արտադրական գործունեության ԵՄ ուղեցույցներ» (GMP EU) վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեցին 4 ընկերությունների 8 ներկայացուցիչներ։

Մանրամասն...
 
<< Սկիզբ < Նախորդը 1 2 3 4 5 6 Հաջորդը > Վերջ >>

Էջ 3՝ 6-ից