«Ջի Էքս Պի» ԳԿ-ի տնօրենը հանդիպեց ԵՊԲՀ-ի դեղագիտական ֆակուլտետի ՀԴՈՒ գործընթացում գտնվող ուսանողներին, Հոկտեմբեր 21, 2010

ysmu-pharm-newsՀոկտեմբերի 21-ին «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանը հերթական հանդիպումն անցկացրեց Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) դեղագիտական ֆակուլտետի հետդիպլոմային ուսուցման գործընթացում գտնվող ուսանողների հետ։

Ա. Ղազարյանը նրանց հետ քննարկեց աշխատանքի տեղավորման, «Ջի Էքս Պի» դասընթացներին վերաբերող հարցեր։ Վերջին հարցը քննարկվեց նաև այն համատեքստում, թե մասնակցությունը նշված դասընթացներին որքանով է շրջանավարտներին նպաստելու որպես մասնագետներ ոլոլորտի աշխատանքներին ներգրավվելու խնդրում։ Քննարկվեցին նաև այս պահին ոլորտի առջև ծառացած` որակյալ և պատշաճ աշխատակիցներով համալրման խոչընդոտներին և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի կողմից ստանձնած պարտավորություններին վերաբերող հարցեր: