«Ջի Էքս Պի» ԳԿ-ի տնօրենը բանախոսեց «Ռոտարի» ակումբում, Հոկտեմբեր 7, 2010

news-rotaryՀոկտեմբերի 7-ին «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանը Երևանի «Ռոտարի» ակումբի հյուրն էր։ Նա ակումբի անդամներին ներկայացրեց Հայաստանում դեղագործության արդի վիճակը և զարգացման հեռանկարները, երկրում դեղերի արտադրության և շրջանառության միջազգային ստանդարտների ներդրման ընթացքը։

Ա. Ղազարյանն անդրադարձավ նաև «Լիկվոր» ընկերության (նա ընկերության արտադրության գծով փոխտնօրենն է) գործունեությանը և ձեռքբերումներին, ինչպես նաև «Լիկվոր»-ի զարգացման հեռանկարներին. ընկերությունը շուտով շահագործման կհանձնի իր նոր գործարանը։

Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի տնօրենը հանգամանորեն պատասխանեց «Ռոտարի» ակումբի անդամներին հուզող բոլոր հարցերին։