Վաճառքների խթանում, բժշկական ներկայացուցչի արդյունավետ այցելություն, մայիս 29-հունիս 2, 2012

4

Սույն թվականի մայիսի 29-ից հունիսի 2-ը Հայաստանում կազմակերպվել է  «Վաճառքների խթանում, բժշկական ներկայացուցչի արդյունավետ այցելություն» դասընթաց, որը կազմակերպել է «ՋԻ ԷՔՍ ՊԻ» Գերազանցության Կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրով» (EDMC) ծրագրի հետ համատեղ:

Դասընթացն ընդգրկել է բժշկական ներկայացուցիչների համար նախատեսված ոչ միայն առաջնային, այլ նաև ամբողջական դասընթաց՝ ներառելով ինչպես դեղատան, այնպես էլ հիվանդանոցներում իրականացվող աշխատանքները:

Դասընթացը վարել է «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի փորձառու դասընթացավար, դեղագործական մարքեթինգի մասնագետ Հեղինե Ումրշատյանը:

Դասընթացին մասնակցել են հայկական դեղագործական ոլորտում աշխատող բժշկական ներկայացուցիչներ:

Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցներին տրվել են հավաստագրեր։