ՊԱԳ/ՊԲԳ+ՊՊԳ տեսությունը և պրակտիկան

5

USAID Հայաստան “Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության", ՁԶՇՄ ծրագիրը, “GXP” Գերազանցության Կենտրոնը և Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը 2012 թ.-ի սեպտեմբերի 6-ից 16-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպել է «Good Storage Practice» - «Պատշաճ Պահպանման Գործունեություն» վերապատրաստման դասընթացը (5 օր), որը նաև իր մեջ ներառում էր GMP-ին և GDP-ին վերաբերող բաղկացուցիչներ:

 Դասընթացը կազմակերպված էր արտադրություններում, դեղերի մեծածախ շրջանառությամբ զբաղվող ընկերությունների պահեստային ստորաբաժիններում ներգրավված աշխատակիցների և ղեկավար անձնակազմի, ինչպես նաև որակի ապահովման ստորաբաժինների աշխատակիցների համար:

Դասընթացը միտված էր նպաստելու հայկական դեղագործական ընկերությունների արտադրական գործունեության բարելավմանն ու միջազգային չափանիշների վերաբերյալ իրազեկվածությանը: Դասընթացը վարել է GMP/GDP և GxP փորձագետ, աուդիտոր, դասընթացավար, «Քլինֆարմ» լաբորատորիայի որակի մասով տնօրենի տեղակալ Նատալիա Կրավեցը, որը ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագրի կարճաժամկետ խորհրդատուն է պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) գծով:

Դասընթացի լավագույն շրջանավարտները հնարավորություն են ստացել մասնակցել “Դասընթացավարների պատրաստման” անվճար դասընթացին – TOT training (3 օր):