Վաճառքների խթանում, բժշկական ներկայացուցչի արդյունավետ այցելություն, հոկտեմբեր 2-6, 2012

6

“GXP” Գերազանցության Կենտրոնը` ԱՄՆ ՄԶԳ “Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության" ծրագրի աջակցությամբ 2012 թ.-ի հոկտեմբերի 2-6-ը կազմակերպել է «Վաճառքների խթանում, բժշկական ներկայացուցչի արդյունավետ այցելություն» հերթական վերապատրաստման դասընթացը:

Դասընթացը վարել է «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի փորձառու դասընթացավար, դեղագործական մարքեթինգի մասնագետ Հեղինե Ումրշատյանը:

Դասընթացին մասնակցել են հայկական դեղագործական ոլորտում աշխատող բժշկական ներկայացուցիչներ:
Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցներին տրվել են հավաստագրեր։