Պատշաճ լաբորատոր գործունեության (GLP) դասընթաց, մայիս 1-7, 2012թ.

3

«ՋԻ ԷՔՍ ՊԻ» Գերազանցության Կենտրոնը և Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ միություն) PUM-ի (Նիդեռլանդների ավագ փորձագետներ) հետ համագործակցության շրջանակներում 2012 թվականի մայիսի 1-ից 7-ը կազմակերպել է դասընթաց «Պատշաճ Լաբորատոր Գործունեություն (GLP)» թեմայով:

Դասընթացը հիմնված էր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ, OECD) ՊԳԼ սկզբունքների վրա, որոնք ճանաչվել են որպես միջազգային ստանդարտներ։ Դասընթացի բովանդակությունը մշակվել է Առողջապահության Միջազգային կազմակերպության ՊԼԳ դասընթացի ծրագրի նյութերի հիման վրա։

Քառօրյան դասընթացը վարել է հոլանդացի փորձագետ Դոկտոր Մ. Ֆ. վան Բերլոն, որը ստացել է երեք բարձրագույն լաբորատոր կրթություն (քիմիա, կենդանաբանություն, կենսաքիմիա)։

Դոկտոր Բերլոն դասընթացներ է կարդացել լաբորատոր և կրթական տեխնիկաների վերաբերյալ, խմբային վարքագծի, ինչպես նաև որակի ապահովման և կառավարման ու պատշաճ լաբորատոր գործունեության վերաբերյալ, որի արդյունքում մասնակիցները ծանոթացել են ՏՀԶԿ-ի կողմից սահմանված ՊԼԳ կանոնակարգերին։ Դասընթացը կրել է ինտերակտիվ բնույթ և մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրացնել իրենց հարցերը և մասանկցել քննարկումներին։

Դասընթացի ընթացքում տրամադրվել են "GLP" դասընթացի ուսումնական նյութեր, այցելություններ են կատարվել լաբորատորիա՝ գործնականում ամրապնդելու ստացած գիտելիքները։ Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են "GLP" դասընթացի մասնակցության հավաստագրեր։