Անցկացվեց "Դեղագործական արտադրանքների Պատշաճ Արտադրական Գործունեության ԵՄ ուղեցույցներ" (EU GMP) դասընթացը, մարտի 1-7, 2012

2

2012 Մարտի 1-7-ը "ՋԻ ԷՔՍ ՊԻ" Գերազանցության Կենտրոնը կազմակերպել է դասընթաց "Դեղագործական արտադրանքների Պատշաճ Արտադրական Գործունեության ԵՄ ուղեցույցներ" (EU GMP) թեմայով: Դասընթացը հաստատվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից (Հրաման №814-Ա առ 08.06.2009 թ.):

Դասընթացը վարել են "ՋԻ ԷՔՍ ՊԻ" ԳԿ-ի սերտիֆիկացված դասընթացավարներ՝ կենսաբանական գիտությունների թեկնածուներ Արամ Ղազարյանը, Սոնա Խաչատրյանը, դեղագործական գիտությունների թեկնածու Հասմիկ Աբրահամյանը և  «Մեդիկալ Հորիզոն» դեղագործական ընկերության արտադրության գծով փոխտնօրեն Ասպետ Քասիսը: Փորձառու դասընթացավարի կողմից իրականացվել է պատշաճ վերապատրաստում ՀՀ ԱՆ կողմից հաստատված ծրագրով։

Դասընթացի ընթացքում տրամադրվել են "GMP EU" ուսումնական նյութեր հայերեն լեզվով (≈1000 էջ), կազմակերպվել է այցելություն «Արփիմեդ» դեղագործական արտադրություն։

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են "GMP EU" դասընթացի մասնակցության հավաստագրեր։