2011 թվականի դեկտեմբերի 12-17-ը անցկացվեց «Դեղագործական արտադրանքների Պատշաճ Արտադրական Գործունեության ԵՄ ուղեցույցներ» դասընթացը

1

"ՋԻ ԷՔՍ ՊԻ" Գերազանցության Կենտրոնը կազմակերպել է դասընթաց "Դեղագործական արտադրանքների Պատշաճ Արտադրական Գործունեության ԵՄ ուղեցույցներ" (EU GMP) թեմայով, որը հաստատվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից (Հրաման №814-Ա առ 08.06.2009 թ.)։

Դասընթացը վարել է "ՋԻ ԷՔՍ ՊԻ" ԳԿ-ի սերտիֆիկացված դասընթացավար, դեղագործական գիտությունների թեկնածու Հասմիկ Աբրահամյանը: Փորձառու դասընթացավարի կողմից իրականացվել է պատշաճ վերապատրաստում ՀՀ ԱՆ կողմից հաստատված ծրագրով։

Դասընթացի ընթացքում մասնակիցներին տրամադրվել են "GMP EU" ուսումնական նյութեր հայերեն լեզվով (≈1000 էջ), կազմակերպվել է այցելություն դեղագործական արտադրություն։

Դասընթացի ավարտին մասնակիցները ստացել են "GMP EU" դասընթացի մասնակցության հավաստագիր։