Անցկացվեց «Մարքեթինգի դասընթաց Հայաստանի դեղագործական ոլորտի համար» դասընթացը, Ապրիլի 12-16, 2011

marketing_2011Ապրիլի 12-16-ը «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնն անցկացրեց «Մարքեթինգի դասընթաց Հայաստանի դեղագործական ոլորտի համար» դասընթացը, որը վարեց կենտրոնի որակավորված դասընթացավար, դեղագործական «Մեդիկալ Հորիզոն» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Հեղինե Ումրշատյանը։ Դասըթացին մասնակցեցին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության (ԴԱՆ Միություն), ՀՀ էկոնոմիակայի նախարարության, «Տոնուս-Լես» և «Նատալի Ֆարմ» ընկերությունների 9 մասնագետներ։

Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է ԴԱՆ Միության և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի կողմից համատեղ ներկայացրած «Մարքեթինգի դասընթաց Հայաստանի դեղագործական ոլորտի համար» դասընթացի ծրագիրը, իսկ նախարար Տիգրան Դավթյանը վավերացրել է նշված դասընթացի 9 շրջանավարտների հավաստագրերը։

Հիշեցնենք, որ դասընթացը մշակվել է միջազգային հայտնի փորձագետ Գերրիտ թեն Հունտեի հետ համագործակցությամբ և ուղղված է արդի միջազգային դեղագործական մարքեթինգի փորձի բացահայտմանն ու կիրառմանը։ Դասընթացի տեսական բաժինը ներկայացնում է միջազգային մարքեթինգի ընդհանուր սկզբունքները, որոնք կիրառվում են համաշխարհային դեղագործական արդյունաբերությունում։ Գործնական բաժինը մասնակիցներին հնարավորություն է տալիս կատարել մարքեթինգային ծրագրերի հնարավոր ուժեղ ու թույլ կողմերի վերլուծություն։ Դասընթացի ժամանակ ուսումնասիրվում են հայաստանյան և արտերկրի տարածաշրջանային շուկաներում դեղագործական մարքեթինգի ժամանակակից ռազմավարությունները և մեթոդները։