«PAJACO» ընկերությունը՝ Իրանում «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի ներկայացուցիչ

iran-memorandumԱպրիլի 27-ին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ Միություն), «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնն ու Իրանի «PAJACO» ընկերությունը կնքեցին Համագործակցության հուշագիր։ ԴԱՆ Միության կողմից փաստաթուղթն ստորագրեց գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը, «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի կողմից՝ տնօրեն Արամ Ղազարյանը, «PAJACO»-ի կողմից՝ տնօրեն կառավարիչ Ալիռեզա Բարաթին։

Հուշագրի համաձայն, «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնը «PAJACO» ընկերությանը տվեց Իրանի Իսլամական Հանրապետությունում «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնը ներկայացնելու իրավունք։

Փաստաթղթի ստորագրումով կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը նպաստելու Հայաստանի և Իրանի միջև դեղագործության ու բժշկության բնագավառների մասնագետների վերապատրաստման ոլորտում համագործակցության զարգացմանը, համատեղ կրթական ծրագրերի իրականացմանը, «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնում դեղագործության և բժշկության ոլորտների իրանցի մասնագետների վերապատրաստմանը, դեղագործության ոլորտում իրանցի մասնագետների հետ գիտական ու հրատարակչական ծրագրերի իրականացմանը և գիտաժողովների կազմակերպմանը, դեղագործության ոլորտում կողմերի միջև տեղեկատվության փոխանակմանը և ընդհանուր տեղեկատվական դաշտի ձևավորմանը։