Վաճառքների խթանում, բժշկական ներկայացուցչի արդյունավետ այցելություն, 15-19 փետրվարի

prom-sales-news«ՋԻ ԷՔՍ ՊԻ» Գերազանցության Կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի հետ համատեղ առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է “Վաճառքների խթանում, բժշկական ներկայացուցչի արդյունավետ այցելություն” խորագրով ամբողջական դասընթացը: Դասընթացը մեկնարկել է փետրվարի 15-ին և կտևի մինչև փետրվարի 19-ը։ Դասընթացը վարում է Ուկրաինայից ժամանած միջազգային դասընթացավար Սիրոշ Ալեքսանդրան (Тренинговая компания “Персонал-Технологии”):  Այսպիսով Հայաստանի դեղագործության ոլորտի աշխատակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ բժշկական ներկայացուցչի արդյունավետ այցելություն ապահովող ժամանակակից մոտեցումներին ու նրբություններին, այն սկզբունքներին, որոնցով աշխատում են եվրոպական առաջադեմ բժշկական ներկայացուցիչները։ Դասընթացի մասնակիցներն ու կազմակերպիչները հավատացած են, որ ստացած հմտությունները լրացուցիչ խթան կհանդիսանան առավել արդյունավետ այցելությունների համար։

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ստացան  հաջող մասնակցության հավաստագրեր: