«Ջի Էքս Պի» ԳԿ-ն անցկացրեց «Դեղագործական արտադրանքների պատշաճ արտադրական գործունեության ԵՄ ուղեցույցներ» վերապատրաստման դասընթաց, Դեկտեմբերի 13-20

GMP-course-newsԴեկտեմբերի 13-20-ին «Ջի Էքս Պի» ԳԿ-ն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի հետ համատեղ անցկացրեց «Դեղագործական արտադրանքների պատշաճ արտադրական գործունեության ԵՄ ուղեցույցներ» (GMP EU) վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեցին 4 ընկերությունների 8 ներկայացուցիչներ։

Դասընթացը վարեցին «Ջի Էքս Պի» ԳԿ-ի տնօրեն, «Լիկվոր» դեղագործական ձեռնակության արտադրության գծով փոխտնօրեն Արամ Ղազարյանը, «Արմենիկում» կլինիկական կենտրոնի դեղա¬գետ-հետազոտող, ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի ֆար¬մա¬կա¬կինետիկա առարկայի դասախոս Հասմիկ Աբրահամյանը, «Էսկուլապ» ընկերության որակի ապահովման մասնագետ Սոնա Խաչատրյանը, «Մեդիկալ Հորիզոն» ընկերության արտադրության տնoրեն Ասբեդ Կասիսը, «Լիկվոր» ընկերության արտադրության գծով փոխտնօրեն Անուշ Դավթյանը։

Դասընթացի թեմաներն էին՝ «ՊԱԳ ներածություն; անձնական նպատակներ», «Արտադրության և որակի հսկման պատշաճ գործունեություններ», «Որակի կառավարում», «Փաստաթղթավորում», «Սանիտացիա և հիգիենա», «Շինություններ (շենքեր հարակից տարածքներով)», «Սարքավորումներ», «Դեղագործական նպատակով օգտագործվող ջուր», «Ջեռուցման, օդափոխման և օդորակման (ՋՕՕ) համակարգ», «Տեղաշարժման և զգեստափոխման համակարգեր», «Նյութեր», «Անձնակազմ», «Ստերիլ դեղագործական արտադրանքներ», «Վալիդացիա», «ՋՕՕ և ջրային համակարգերի վալիդացիա», «Մաքրման վալիդացիա», «Ավտոմատացված /համակարգչային ծրագրավորված համակարգի վալիդացիա», «Վերլուծական (անալիտիկ) մեթոդների վալիդացիա», «Համակարգերի և սարքավորումների որակավորում», «Ոչ ստերիլ արտադրանքի գործընթացի վալիդացիա», «Բողոքներ և հետականչեր», «Պայմանագրային արտադրություն և վերլուծություն», «Ակտիվ դեղագործական բաղադրամասեր», «Ինքնատեսչական ստուգում և որակի աուդիտներ», «ՊԱԳ տեսչական ստուգման գործընթացը», «ՊԱԳ տեսչական ստուգման տեսակները», «ՊԱԳ Տեսչական ստուգում; տեսուչի դերը», «ՊԱԳ տեսչական ստուգման նախապատրաստում», «Տեսչական ստուգում»։ Դասընթացի վերջին օրը մասնակիցները այցելեցին «Մեդիկալ Հորիզոն» դեղագործական ընկերություն, որտեղ ծանոթացան ՊԱԳ ստանդարտների գործնական կիրառմանը։

Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին ավարտական հավաստագրեր՝ վավերացված ՀՀ առողջապահության նախարարի, CAPS-ի և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի ղեկավարների կողմից։