«Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնը մասնակցեց Հայաստանի Դեղագործության մրցունակության միջազգային 3-րդ համաժողովին և «Ֆարմա Էքսպո 2010-Հայաստան» միջազգային ցուցահանդեսին, նոյեմբեր 16, 2010
conference-iii-newsՋի Էքս Պի Գերազանցության Կենտրոնն ակտիվորեն մասնակցեց նոյեմբերի 16-ին , Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացված Հայաստանի Դեղագործության մրցունակության միջազգային 3-րդ համաժողովին և «Ֆարմա Էքսպո 2010-Հայաստան» միջազգային ցուցահանդեսին։ Կենտրոնը ցուցահանդեսի իր տաղավարում ներկայացավ տեղեկատվական նյութերով։ Համաժողովին Ջի Էքս Պի Գերազանցության Կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանը ելույթ ունեցավ «Մեր նշանաբանն է. «Առողջ ազգ, առողջ տնտեսություն» զեկուցումով։
Նա ներկայացրեց ինչպես Կենտրոնի կատարած աշխատանքն ու ուսումնական ծրագրերը, այնպես էլ մի քանի կազմակերպությունների հետ համատեղ իրականացրած «Ճանաչենք հայրենական դեղարտադրությունը» քարոզարշավի միջոցառումները։