Fade
Fade
Fade
Fade



ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «ՋԻ ԷՔՍ ՊԻ» ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

«Ջի էքս Պի» Գերազանցության Կենտրոնը հիմնվել է Հայաստանում, 2009թ.-ի մայիսին, Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության կողմից և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։

Կենտրոնի առաքելությունն է զարգացնել մասնագիտական գիտելիքները և ունակությունները, ապահովել հավաստի տեղեկատվություն դեղագործական և կենսատեխնոլոգիական ոլորտների բնագավառներում՝ դառնալով կայուն և ժամանակակից ուսումնական կենտրոն։ «Ջի էքս Պի» Գերազանցության Կենտրոնում մատուցվող ծառայությունները ներառում են լավագույն ճանաչված արտասահմանյան և հայրենական հավատարմագրված մասնագետների կողմից իրականացվող դասընթացներ, գնահատումներ, գրադարան, արդիական տեղեկատվություն, հրատարակություններ, թարգմանչություն և խորհրդատվություն, դրանով իսկ աջակցելով «երաշխավորված որակի ապահովման» համակարգերի ներդրմանը։

Այս ամենը համապատասխանում է պետության այն սկզբունքներին և քաղաքականությանը, որոնք ուղղված են տեղական դեղագործական ընկերությունների մրցունակության բարձրացմանը և եվրոպական իրավական նորմերի ու ստանդարտների ներդաշնակեցման և ինտեգրման միջոցով դեղերի անվտանգությանը։

Ցանկանալով զգալիորեն բարձրացնել մեր կայքի օգտակարությունը, մենք շատ շնորհակալ կլինենք կայքի կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ Ձեր առաջարկությունների ու դիտողությունների համար։ Մի հապաղեք դիմել մեզ լրացուցիչ տեղեկությունների համար։

Հուսով ենք, որ այս կայքը հնարավորություն կտա ամրապնդել հուսալի, արդյունավետ և երկարաժամկետ համագործակցությունը։