Պատշաճ Պահման (Պահեստային) Գործունեություն

Դասընթացի մասին.

Պատշաճ պահման գործունեության (ՊՊԳ) դասընթացն ուղղորդում է ՊՊԳ-ն լայն իմաստով ամբողջ գործունեության վրա տարածելուն, ինչով ապահովվում է այն, որ պահման պրոցեսը ծրագրվում, կատարվում, հսկվում, արդյունքները գրանցվում ու հաղորդվում են կազմակերպված և վերահսկված ձևով։

Դասընթացով վերապատրաստումը հիմնվում է ՊԱԳ սկզբունքների վրա և իրականացվում այն անձնակազմի համար, որոնք ցանկանում են իրականացնել իրենց գործունեությունը համաձայն ՊԱԳ/ՊԲԳ սկզբունքների:

Դասընթացը իրականացվում է համաձայն ԱՀԿ TRS N908, 2003 և ԵՄ Directive 2001/83/EC; Directive 2011/62.EU փաստաթղթերի հիման վրա:

 

Ովքեր կարող են մասնակցել.

Դասընթացը նախատեսված է արտադրություններում, դեղերի մեծածախ շրջանառությամբ զբաղվող ընկերությունների պահեստային ստորաբաժիններում ներգրավված աշխատակիցների և ղեկավար անձնակազմի, ինչպես նաև որակի ապահովման ստորաբաժինների աշխատակիցների համար:
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվում են հավաստագրեր։

Դասընթացի ծրագիր.

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.

  • Դեղերի որակի ապահովում «կյանքի ցիկլի» ողջ կենսաշղթայում
  • ՊԱԳ/ՊԲԳ +ՊՊԳ – հիմնական պահանջներ
  • Որակի կառավարումը արտադրությունում, մեծածախ պահեստներում
  • Անձնակազմ՝ դերը, ֆունկցիաները, հիգիենա, վերապատրաստում
  • Պահեստներ՝ շենք-շինություն, սարքեր, հագեցվածություն (ջերմաստիճանի հսկում, համակարգչային ծրագրեր, որակավորում, վալիդացիա)
  • Ապրանքաշարժի հիմնական պրոցեսները (մատակարարներ/գնորդներ ապրանքի ստացում, պահպանում, մեկուսացում, ոչնչացում, բաց թողում և այլն)
  • Փաստաթղթերին ներկայացվող ընդհանուր պահանջներ (ՍԳԸ-ներ, Որակի ձեռնարկ)
  • Դեղերի տեղափողում (մեքենաներ, տեխնիկական միջոցներ, սարքեր, փաթեթանյութեր, պիտակավորում)
  • Արձագանքներ, բողոքներ և հետկանչեր
  • Պայմանագրեր
  • Ինքնատեսչական ստուգում
  • Պահանջներ բրոկերներին
  • Աուդիտներ (տեսակները, անձնակազմ, փաստաթղթեր, իրականացում, հաշվետվություններմ արդյունքներ)


Դասընթացի ձեռնարկ.

Դասընթացը տրամադրվում է մի սպառիչ ձեռնարկով, որը դասընթացից հետո հանդիսանում է գերազանց տեղեկագիր և քաղվածքների աղբյուր։

Դասընթացի վերապատրաստողները.

Հասմիկ Աբրահամյան