Պատշաճ արտադրական գործունեության խորհրդատվություն

Մեր մասին.

Մենք առաջարկում ենք մեր միջազգային և հայ փորձագետների ծառայությունները, ովքեր կարող են այցելել ձեր գործարան և տրամադրել պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) հարցերով հանձնարարականներ/խորհրդատվություն, որոնք կարող են օգնել ձեզ ՊԱԳ աուդիտի նախապատրաստվելու կամ գործարանի ՊԱԳ-ին համապատասխանության մակարդակը բարելավելու գործում։ Խորհրդատվությունը վերաբերում է հետևյալին.

  • Ընկերության որակի կառավարում (ներառյալ որակի կառավարման համակարգի և որակի ձեռնարկի, կառավարման պարտականությունների սահմանման, ռեսուրսների կառավարման և այլ պահանջների սահմանումը)։
  • Անձնակազմ (անձնակազմի իրավասության և որակավորման գնահատում, վերապատրաստման և այլ ծրագրերի չափումներ, վերլուծություն և կատարելագործում),
  • Շինություններ (գտնվելու վայրի, նախագծման, շինարարության, կադրերի հոսքի, միջնորմերի համակարգերի, տարածքների հարմարեցման և շահագործման, ինչպես նաև ջեռուցման, օդափոխման և օդորակման, ջրային համակարգերի գնահատում),
  • Սարքավորում (սարքավորումների նախագծման, տեղադրման վայրի, մոնտաժման և կարգաբերման գահատում),
  • Փաստաթղթեր (փաստաթղթավորման, գործընթացների ստանդարտ ընթացակարգերի, վերլուծական գրանցումների, տեխնիկական սպասարկման և կարգաբերման գրանցումների, վերապատրաստման և այլ գրանցումների գնահատում),
  • Արտադրական ընթացակարգեր (ստերիլ և ոչ ստերիլ արտադրության, գործընթացների վավերացում),
  • Որակի վերահսկման գործողություններ (որակի վերահսկողության ստորաբաժանման ընթացակարգերի, սարքավորումների և անձնակազմի, արտադրանքի նմուշառման ու փորձարկման և այլ կարգերի գնահատում),
  • Աուդիտ և զննում (միջազգային աուդիտ համակարգի ձևավորում, նորմերին չհամապատասխանող արտադրանքի վերահսկում, կարգավորող և կանխող գործընթացների իրականացում, արդյունավետ մոնիտորինգ և այլն)։

Ում է հասցեագրված.

Դեղագործական ընկերություններին, որոնք ունեն ՊԱԳ-ին համապատասխանելու նպատակ, և ընկերություններին, որոնք արդեն համապատասխանում են այդ պահանջներին և ցանկանում են բարձրացնել և/կամ բարելավել իրենց բաղադրիչները։

Խորհրդատուներ:

Արամ Ղազարյան