Էլ. ուսուցում

«Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի կայքում գործում է էլեկտրոնային կրթության համակարգ, որն ընձեռում է հեռակա, առանց արտադրությունից կտրվելու անցնել այն նույն դասընթացները, որոնք անցակցվում են ունկնդիրների անմիջական մասնակցությամբ։ Էլ. դասընթացի ամբողջ ժամկետի ընթացքում ունկնդիրներն ունենում են «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի դեղագործական գիտական հարուստ էլ. գրադարանից օգտվելու հնարավորություն։ Էլ. գրադարանում առկա են կենտրոնի կողմից իրականացվող դասընթացներից  յուրաքանչյուրի ուսումնական գրականությունը, նաև դրանց  յուրացման համար անհրաժեշտ բոլոր ուսումնական նյութերը (գրքեր, ձեռնարկներ, շնորհանդեսներ և այլն)։

Էլ. համակարգն ընձեռում է դասընթացների միջանկյալ, այնուհետև՝ ավարտական քննություն հանձնելու հնարավորություն։  Վերջինիս արդյունքների հիման վրա տրվում է դասընթացների ավարտական վկայական, որը վավերացվում է ՀՀ առողջապահության նախարարի,  «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի տնօրենի, դասընթացավարի կողմից։ «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի բոլոր դասընթացները հաստատված են ՀՀ առողջապահության նախարարության կողմից։

«Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի էլ. դասընթացների պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է զանգահարել (+374 10) 58-26-20, այցելել «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոն (Երևան, Մոսկովյան փ. 24), կամ Կենտրոնի բանկային հաշվեհամարով վճարում կատարելուց հետո ստանալ էլ. դասընթաց և էլ. գրադարան մուտքի և օգտվելու հնարավորություն ընձեռող  «մուտքանուն» և «գաղտնաբառ»։