Դեղագործական մարքեթինգ

Դասընթացի մասին.

Դեղագործական մարքեթինգի դասընթացը նախատեսված է արդի միջազգային դեղագործական մարքեթինգի փորձը բացահայտելու համար։ Այս դասընթացը բաղկացած է տեսական և գործնական բաժիններից, ինչը մասնակիցներին ընձեռում է մարքեթինգային գործնական գիտելիքներն ընդլայնելու հնարավորություն։ Դասընթացի տեսական բաժինը ներկայացնում է միջազգային մարքեթինգի ընդհանուր սկզբունքները, որոնք կիրառվում են համաշխարհային դեղագործական արդյունաբերությունում։ Գործնական բաժինը մասնակիցներին հնարավորություն է տալիս կատարել մարքեթինգային ծրագրերի հետագայում հնարավոր ուժեղ ու թույլ կողմերի վերլուծություն։

 

Ովքեր պետք է մասնակցեն.

Դեղագործական ընկերությունների մարքեթինգի մասնագետները։
Դասընթացները հաջող ավարտելու դեպքում մասնակիցներին տրվում են ավարտական հավաստագրեր։

Դասընթացի ծրագիր.

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.

  • Հայկական շուկայի դեղագործական մարքեթինգի ռազմավարություններ,
  • Արտահանման շուկաների դեղագործական մարքեթինգի ռազմավարություններ,
  • Շուկայում դիրքավորման օրինակներ,
  • Տեղական մարքեթինգային պլանի մշակում,
  • Մարքեթինգային պլանի գործածում,
  • Դեղագործական արդյունաբերության հանրային կապեր,
  • Ներկայիս ԱՊՀ շուկաների արտահանման շուկայի ներուժը,
  • Միջին Արևելքի, Հյուսիսային և Մերձսահարյան Աֆրիկայի արտահանման շուկաների հնարավորությունները,
  • Ռուսաստանյան դեղագործական շուկա,
  • Արտահանման ընդլայնումը ԱՊՀ-ի ու Եվրոմիության սահմաններից դուրս. Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, երկրների, Հնդկաստանի իրավական կարգավորումները,
  • Ռազմավարական վերլուծություն,
  • Ապրանքի փաթեթավորում,
  • Արտահանման խոչընդոտների գնահատում։


Խմբային աշխատանք

  • Ծրագրերի իրականացում, վերահսկում և բարելավում,
  • Ուժեղ, թույլ կողմերի, հնարավորությունների և վտանգների (SWOT) որոշման վարժանքներ։


Դասընթացի ձեռնարկ.

Դասընթացը տրամադրվում է մի սպառիչ ձեռնարկով, որը դասընթացից հետո հանդիսանում է գերազանց տեղեկագիր և քաղվածքների աղբյուր։

 

Դասընթացի վերապատրաստողները.

Գերրիտ թեն Հունտեն