Պատշաճ արտադրական գործունեության դասընթաց

Դասընթացի մասին.

Դեղագործական արտադրանքի պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) սկզբունքները աշխարհում ընդունվում են որպես որակյալ դեղագործական արտադրանքի միջազգային չափանիշներ։ ՊԱԳ չափանիշները վստահեցնում են, որ դեղերի արտադրությունը կառավարվում է լավ և ուղղված է որակյալ դեղագործական արտադրանքի արտադրությանը։ Դասընթացը հիմնված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեղագործական պատշաճ արտադրման գործունեության ուղեցույցի ու Եվրոմիության պատշաճ արտադրական գործունեության դիրեկտիվների վրա (Եվրոմիության բժշկական արտադրանքի կառավարման կանոններ, Հատոր 4, դեղագործական արտադրանքի Եվրոմիության ՊԱԳ ուղեցույցներ առողջապահության և անասնաբուժության մեջ օգտագործման համար)։ Դասընթացը նախատեսում է դեղագործական արտադրական անձնակազմին տրամադրել արդիական տեղեկատվություն դեղագործական արտադրության միջազգային պահանջների մասին։

 

Ովքեր պետք է հաճախեն.

Դասընթացը նախատեսված է դեղարտադրության, որակի հսկողության և ապահովման անձնակազմի համար։
Դասընթացները հաջող ավարտելու դեպքում մասնակիցներին տրվում են ավարտական հավաստագրեր։

Դասընթացի ծրագիր.

Դասընթացը ներառում է ՊԱԳ-ի բոլոր անհրաժեշտ տարրերը և բաղկացած է հետևյալ բաժիններից.

  • Որակի հսկողություն,
  • Անձնակազմ,
  • Կցորդներ և սարքավորումներ,
  • Փաստաթղթավորում,
  • Արտադրական գործընթացներ,
  • Որակի վերահսկման գործողություններ,
  • Տեսչական հսկողություն և աուդիտ


Դասընթացի ձեռնարկ.

Դասընթացը տրամադրվում է մի սպառիչ ձեռնարկով, որը դասընթացից հետո կհանդիսանա գերազանց տեղեկագիր և քաղվածքների աղբյուր։

 

Դասընթացի վերապատրաստողները.

Արամ Ղազարյան
Սոնա Խաչատրյան
Ասբետ Քասիս
Հասմիկ Աբրահամյան