Պատշաճ բաշխման գործունեության դասընթաց

Դասընթացի մասին.

Պատշաճ բաշխման գործունեության (ՊԲԳ) ստանդարտները կիրառվում են պատշաճ արտադրական գործունեության ուսումնասիրությամբ ձեռք բերված որակի բարձր մակարդակի նվաճումների պահպանումը բաշխման ամբողջ ցանցում ապահովելու համար։ Դասընթացը ընդգրկում է բոլոր բաշխման ցանցերի կառավարումը՝ արտադրողի պահեստներից մինչև դեղատներ։
Դասընթացը ներկայացնում է Եվրոմիության (Դիրեկտիվ 2004/93/EC, 2005/28/EC, 2002/98/EC, 2004/23/EC և ուղեցույց 94/C 63/03), Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Կանադայի (Սննդամթերքի և դեղերի կարգավորումներ, բաժին C.02.015), Միացյալ Նահանգների Սննդամթերքի և դեղերի վարչության (21 CFR 211.150, 21 CFR բաժին 203 և պիտակավորման NDA/ANDA պահանջները) օրենսդրությունը և ուղեցույցները։

Ովքեր պետք է մասնակցեն.

Այն անձնակազմը, որը ներգրավված է դեղագործական արտադրանքի հսկման, բաշխման և վաճառքի գործունեությունում։
Դասընթացներն հաջող ավարտելու դեպքում մասնակիցներին տրվում են ավարտական հավաստագրեր։

 

Դասընթացի ծրագիր.

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.

  • ՊԲԳ ամբողջ աշխարհում ընունված իրավական պահանջներ,
  • Սկզբունքներ,
  • Անձնակազմ,
  • Փաստաթղթավորում,
  • Կցորդներ և սարքավորումներ,
  • Առաքում գնորդներին,
  • Վերադարձ,
  • Ինքնահսկողություն,
  • Տեղեկատվության տրամադրում,
  • Կայունության փորձարկման սկզբունքներ,
  • ՊԲԳ ընթացիկ թեմաներ։

 

Դասընթացի ձեռնարկ.

Դասընթացը տրամադրվում է մի սպառիչ ձեռնարկով, որը դասընթացից հետո հանդիսանում է գերազանց տեղեկագիր և քաղվածքների աղբյուր։

 

Դասընթացի վերապատրաստողները.

Անահիտ Սևիկյան
Արամ Ղազարյան