Վերապատրաստման դասընթացներ

«Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնն առաջարկում է պատշաճ կազմակերպված վերապատրաստման դասընթացներ, որոնք մշակվել են համապատասխան ոլորտում ճանաչված միջազգային փորձագետների կողմից և հաստատված են ՀՀ առողջապահության նախարարության կողմից։ Դասընթացների և սեմինարների ցանկում ներառված են տարբեր մասնագիտական թեմաներ։

Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները։ Դասընթացները վճարովի են։ Դասընթացների ավարտից հետո մասնակիցները ստանում են պետական նմուշի հավաստագիր։

1. Ընդհանուր «GXP» դասընթացների ծրագրեր.

  • 1.1. ԵՄ Պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) ուղեցույցներ.
  • 1.2. ՊԱԳ սկզբունքներ,
  • 1.3. Դասընթացավարների վերապատրաստում,
  • 1.4. Դասընթաց ըստ գործընթացների ստանդարտ ընթացակարգերի (ԳՍԸ),
  • 1.5. ԳՍԸ-ների մշակում և փաստաթղթավորում,
  • 1.6. Պատշաճ բաշխման գործունեություն (ՊԲԳ),
  • 1.7. Որակավորված անձ։

2. Դասընթացներ ըստ հատուկ թեմաների.

  • 2.1. Ստերիլ արտադրություն,
  • 2.2. Վավերացում և որակավորում,
  • 2.3. Գործարանի նախագծում և ջեռուցման, օդափոխման և օդորակման համակարգ։
  • 2.4. Արդյունավետ աուդիտ,
  • 2.5. Ոլորտը կարգավորող համակարգ,
  • 2.6. Կրիտիկական մաքրում և վավերացում։

3. Ընդհանուր կառավարման դասընթացներ.

  • 3.1. Միջին օղակի կառավարում,
  • 3.2. Դեղագործական մարքեթինգ,
  • 3.3. Բժշկական ներկայացուցիչ,
  • 3.4. Մարդկային ռեսուրսների համակարգ և գնահատում,
  • 3.5. Արտահանման մարքեթինգ և այլն։

«ՋԻ ԷՔՍ ՊԻ» Գերազանցության Կենտրոնի դասընթացները ունեն մի շարք առավելություններ. միջազգային փորձի ուսումնասիրությունը, փոքր խմբերով աշխատանքը, ինտերակտիվ քննարկումները, կոնկրետ խնդիրների/դեպքերի դիտարկումը տեղում, վերլուծությունը և հանգուցալուծման առաջարկները, տեղեկատվական տեխնոլոգիաների և ուսումնական տարատեսակ սարքավորումների լայն կիրառումը, հայ և միջազգային դասընթացավարների միաժամանակյա համագործակցությունը: