Մեր դասընթացավարները

 

aram_gԱրամ Ղազարյանը որակավորված դեղագործ է, կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ, Ռուսաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հայկական բաժնի պատվավոր դոկտոր, պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) վերապատրաստող և փորձագետ, «Լիկվոր» դեղագործական ընկերության արտադրության գծով փոխտնօրեն և «Ջի էքս Պի» Գերազանցության Կենտրոնի տնօրեն։ Նա ունի դեղագործական արդյունաբերության և դասավանդման ավելի քան 11 տարվա փորձ։ Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է։

 



hasmik_aՀասմիկ Աբրահամյանը դեղագործ է, դեղագործական գիտությունների թեկնածու։ Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի դեղագործական քիմիայի ամբիոնը։ Նա Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի վերլուծական լաբորատորիայում աշխատել է որպես ավագ փորձագետ։ Ներկայումս նա աշխատում է «Արմենիկում» կլինիկական կենտրոնում՝ որպես դեղագործ-հետազոտող, և Երևանի պետական համալսարանի դեղագործական քիմիայի ամբիոնում դասավանդում է ֆարմակոկինետիկա։

 



sonaՍոնա Խաչատրյանը դեղագետ է, գիտությունների թեկնածու։ Հեղինակ է 15 գիտական հոդվածների: Ավելի քան 10 տարի աշխատել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում դեղերի որակի վերահսկողության ոլորտում։ Մասնակցել է «Էքսլաբ» անալիտիկ լաբորատորիայում ISO 9001-2000 ստանդարտի ներդրման աշխատանքներին և ներքին աուդիտներին: «Էսկուլապ» ՍՊԸ-ի արտադրությունում ներդրել է որակի ապահովման համակարգը: Մասնակցել է «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ի նոր կառուցվող գործարանի նախագծման և գործարկման աշխատանքներին` ապահովելով անվտանգ և բարձր որակ ունեցող դեղերի արտադրությունը ՊԱԳ ներկայացվող պահանջներին համապատասխան: Ներկայումս աշխատում է «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ում, որպես որակի ապահովման տնօրեն։ Նա մասնակցել է միջազգային դասընթացավարների և խորհրդատուների կողմից իրականացված բազմաթիվ դասընթացներին:

 



asbedԱսբեդ Կասիսը դեղագործ է։ Նա ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանը։ Նա որպես տեխնոլոգ աշխատել է հայկական և արտասահմանյան բազում դեղագործական ձեռնարկություններում։ Ներկայումս նա «Մեդիկալ Հորիզոն» դեղագործական ընկերության արտադրության գծով փոխտնօրենն է։ Նա մասնակցել է «Դեղագործական արտադրանքի ՊԱԳ-ի Եվրոմիության ուղեցույցներ», «Վերապատրաստողների ՊԱԳ ուսուցում» և «Աշխատատեղի ՊԱԳ գնահատում» դասընթացներին, որոնք կազմակերպվել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող CAPS ծրագրի կողմից։

 



asevikyanԱնահիտ Սևիկյանը դեղագետ է: Ավարտել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը: Հետագայում մասնակցել է վերապատրաստման, այդ թվում՝ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված դասընթացների: Ունի աշխատանքնային փորձ ինչպես դեղագիտական կրթության, այնպես էլ՝ դեղատնային գործունեության ոլորտներում: Ավելի քան 10 տարվա ընթացքում դասավանդել է ՀՀ առողջապահության նախարարության Ս.Խ. Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ինստիտուտի (ԱԱԻ) կլինիկական օրդինատորներին և հետդիպլոմային շարունակական կրթության դասընթացների ուկնդիրներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված սեմինարների մասնակիցներին: Ներկայումս աշխատում է Առողջապահության Ազգային Ինստիտուտում։

 



HeghineՀեղինե Ումրշատյանը բժշկական կրթությամբ մարքեթոլոգ է։ Նա ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ՀՀ Առողջապահության նախարարության Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտը։ Ունի հարուստ աշխատանքային փորձ դեղագործական մարքեթինգի բնագավառում։ Ներկայումս նա «Մեդիկալ Հորիզոն» դեղագործական ընկերության մարքեթինգի բաժնի մենեջերն է։ Մասնակցել է մի շարք սեմինարների, ինչպես օրինակ՝ դեղագործական մարքեթինգի դասընթացները Ռիգայում և Երևանում, «Վաճառքների խթանում, բժշկական ներկայացուցչի արդյունավետ այցելություն» դասընթացը Երևանում։