Մեր գործընկերները

mpi-logoՀայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ Միություն) «Ջի էքս Պի» Գերազանցության Կենտրոնի հիմնադիրն է։ ԴԱՆ Միությունը (www.pharmunion.am) ստեղծվել է 2003-ին` մի շարք դեղագործական ընկերությունների նախաձեռնությամբ։
Միության առաքելությունն է աջակցել և ակտիվորեն մասնակցել Հայաստանի մրցունակ դեղագործական ոլորտի, ընկերությունների միջև համագործակցության, դեղագործական արտադրանքի ներմուծման ոլորտի կայացմանը և զարգացմանը, որակի միջազգային ստանդարտների ներդրմանը։
ԴԱՆ Միությունը նաև հաջողությամբ համագործակցում է պետական հիմնարկների հետ, ներկայացնում և պաշտպանում է իր անդամների իրավունքներն ու շահերը։
Ներկայումս Միության կազմում են տեղական դեղարտադրող ընկերությունների մոտ 85%-ը, որոնց բաժինը ամբողջ դեղագործական շուկայում կազմում է մոտ 60%։



caps-logo«Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) հնգամյա աջակցության ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ։ CAPS-ի (www.caps.am) աջակցությունը հիմնված է կլաստերային մոտեցման վրա, որն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը և խթանում է որոշակի ոլորտում ձեռնարկությունների միջև համագործակցությունը։ CAPS-ն իր աջակցությունը կենտրոնացնում է Հայաստանի զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և դեղագործական կլաստերների վրա։ Հիմնական գործունեությունը նպատակաուղղված է ոլորտի արդյունաբերական խմբերի ռազմավարական նպատակների որոշմանը և իրագործմանն օժանդակելուն, ընկերությունների կառավարման և իրենց բիզնեսի ընդլայնման, գործարար միությունների կայունության ապահովման և նրանց կողմից ոլորտի համար բարենպաստ օրենսդրական դաշտ ձևավորելու կարողությունների զարգացմանն աջակցելուն և աշխատուժի հմտությունների կատարելագործմանը։  
CAPS-ը դեղագործական կլաստերում գործունեության լայն շրջանակ է իրականացնում, որը ներառում է կառավարական և կրթական հաստատությունները, ինչպես նաև մասնավոր հատվածի ընկերությունները։ Կլաստերի գործարար միություններին աջակցության շրջանակներում, CAPS ծրագիրը ԴԱՆ Միությանն աջակցում է ռազմավարական թիրախներին և նպատակներին հասնելու գործում։ CAPS ծրագիրը ԴԱՆ Միությանը նաև աջակցել է «Ջի էքս Պի» Գերազանցության Կենտրոնի զարգացման և դեղագործական որակի միջազգային ստանդարտների (ՊԱԳ, ՊԲԳ) և այլ (օրինակ՝ դեղագործական մարքեթինգի) դասընթացների մշակման հարցերում:



healthstar-logo«Հելթսթար Թրեյնինգ Նեթուորք»-ը (HealthStar Training Network Pty Ltd) առողջապահության ոլորտի վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որի առաքելությունն է գլոբալ հանրությանը էլեկտրոնային ուսուցման արդյունավետ լուծումների առաջատար մատակարար լինելը: «Հելթսթար Թրեյնինգ Նեթուորք»-ը (www.healthstar.edu.au) կիրառում է հաստատված ուսումնական ռեսուրսներ և առաջնորդվում Ավստրալիայի նախարարական խորհրդի (MINCO) գնահատման ուղեցույցներով սահմանված կարգերով: «Հելթսթար Թրեյնինգ Նեթուորք»-ը կազմակերպում է դեղագործական ստանդարտների, պաթոլոգիաների նմուշների հավաքագրման, ձեռնարկությունում վերապատրաստողների ու գնահատող փորձագետների, ինչպես նաև առաջին օգնության դասընթացներ: Դեղագործական «Պատշաճ արտադրական գործունեության» (ՊԱԳ) հավատարմագրված դասընթացները, ինչպես նաև ՊԱԳ դասընթացավարների դասընթացները տրամադրվում են «Ջի էքս Պի» գերազանցության կենտրոնին:



GtH_Logo«Գերիտ տեն Հունտե և Գործընկերներ» ընկերության «արտադրանքը» համապարփակ բիզնես զարգացման ծրագրեր են, որոնք հատուկ ստեղծված են ամբողջ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում, արաբական երկրներում և Ասիայում ուղղակի և անուղղակի իրացման ուղիների հաստատման համար: Ընկերությունը (www.tenhoonte-partners.de) առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ մատուցող գրասենյակի (“one-stop” service office) շահավետությունը: Նման գրասենյակը սերտորեն համագործակցում է հաճախորդների հետ նոր գործ սկսելու և զարգացնելու, կամ ընթացիկ բիզնեսի ընդլայնման համար: Ընկերությունը մատակարարման ակտիվ ("hands on") մոտեցում է կիրառում բոլոր չափերի և տեսակների ընկերությունների հետ աշխատանքում։ Ընկերության հաճախորդներին հզոր բիզնես-լուծումների տրամադրման կարողությունը առնչվում է Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ասիայի երկրների այն ընկերություններին, որոնք ձգտում են արտադրանքի և ծառայությունների ամբողջ ցանկի մասին իրենց ունեցած դինամիկ և մանրամասն տեղեկատվության միջոցով որոշել և թիրախավորել դիստրիբյուտորներին, վերավաճառողներին, գործընկերներին, գործակալներին ու ներկայացուցիչներին, այդ թվում`ծառայություններ մատուցող, բանկային ու ֆինանսական, արդյունաբերական տրանսպորտի, առողջապահության ոլորտների, կառավարական և այլ հիմնարկներ։
Ընկերությունը հաճախորդին տրամադրում է նաև նրա ծրագրի լիարժեք պահուստավորման (կրկնօրինակի պահպանման) և իրականացման աջակցության ծառայություն (full back up and assistance), որը հաճախորդներին թույլ է տալիս ընդլայնել որոշակի շուկայի վերաբերյալ բիզնես գիտելիքները, մեծացնել գործարար հաջողությունները:
«Գերիտ տեն Հունտե և Գործընկերներ»-ի փիլիսոփայությունը հստակ է` հաճախորդների ցանկալի արդյունքների ստացման համար նրանց տրամադրել գործնական էլ ավելի դինամիկ լուծումներ, որոնք հիմնված են շուկայի մասին հենց «աղբյուրի» (առաջին ձեռքի) գիտելիքների և մատակարարման ակտիվ ("hands on") աջակցության միջոցով ծրագրի իրականացման վրա։