Մեր պատմությունը


«Ջի էքս Պի» Գերազանցության Կենտրոնը հիմնադրվել է 2009-ին Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության (ԴԱՆ Միություն, www.pharmunion.am) կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS, www.caps.am) ծրագրի համագործակցությամբ:

Կենտրոնի նպատակն է հայ դեղարտադրողներին և ներմուծողներին տրամադրել միջազգայնորեն ճանաչված պատշաճ արտադրական, բաշխման, լաբորատոր և այլ նմանատիպ գործունեությունների դասընթացներ։ Կենտրոնը տրամադրում է նաև խորհրդատվական ծառայություններ վերոնշյալ ոլորտներում, որպեսզի ընկերությունները հասնեն արտադրության և բաշխման համապատասխան միջազգային չափանիշներին։

Մեր առաքելությունն է.

Ավելացնել մասնագիտական գիտելիքները և տեղեկատվությունը դեղագործական, կենսատեխնոլոգիական արտադրության և հարակից որակի ապահովման համակարգերի ասպարեզում և խթանել դրանց արդյունավետ կիրառումը։

Մեր նպատակն է.

Լինել կայուն, փորձառու և ժամանակակից տեղեկատվական և վերապատրաստման կենտրոն, որը մեծապես կօժանդակի հայկական դեղագործական արդյունաբերությանը արտադրության և որակի միջազգային ստանդարտներին հասնելու և պահպանելու գործում։

Մեր գործունեության ոլորտը

  • Վերապատրաստման դասընթացներ
  • Նախահամապատասխանության խորհրդատվություն
  • Վերապատրաստման ծրագրերի գնահատում
  • Տեղեկատվության տարածում
  • Թարգմանչական ծառայություններ
  • Հրապարակումներ
  • Ժամանակակից գրականությամբ և սարքավորումներով հագեցած գրադարան
  • Խորհրդատվական ծառայություններ