Մեր դասընթացները

Մենք տրամադրում ենք դեղագործական ոլորտի վերապատրաստման դասընթացների մի ամբողջ շարք…

Խորհրդատվական ծառայություններ

Մենք առաջարկում ենք մեր միջազգային և հայ մասնագետների ծառայություններ

Պատշաճ արտադրական գործունեություն

Մենք առաջարկում ենք մեր միջազգային և հայ փորձագետների ծառայությունները, ովքեր կարող են այցելել ձեր գործարան և տրամադրել պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) հարցերով հանձնարարականներ/խորհրդատվություն, որոնք կարող են օգնել ձեզ ՊԱԳ աուդիտի նախապատրաստվելու կամ գործարանի ՊԱԳ-ին համապատասխանության մակարդակը բարելավելու գործում։ Խորհրդատվությունը վերաբերում է հետևյալին.

  • Ընկերության որակի կառավարում (ներառյալ որակի կառավարման համակարգի և որակի ձեռնարկի, կառավարման պարտականությունների սահմանման, ռեսուրսների կառավարման և այլ պահանջների սահմանումը)։
  • Անձնակազմ (անձնակազմի իրավասության և որակավորման գնահատում, վերապատրաստման և այլ ծրագրերի չափումներ, վերլուծություն և կատարելագործում),
  • Շինություններ (գտնվելու վայրի, նախագծման, շինարարության, կադրերի հոսքի, միջնորմերի համակարգերի, տարածքների հարմարեցման և շահագործման, ինչպես նաև ջեռուցման, օդափոխման և օդորակման, ջրային համակարգերի գնահատում),

Պատշաճ բաշխման գործունեություն

Մեր փորձագետները կարող են ձեզ տրամադրել խորհրդատվություն և առաջնորդել դեպի ՊԲԳ միջազգային պահանջները։ Կլուսաբանվեն ՊԲԳ բոլոր ասպեկտները, ներառյալ.

  • Անձնակազմ (անձնակազմի իրավասության և որակավորման գնահատում, վերապատրաստման և այլ ծրագրերի չափում, վերլուծություն և կատարելագործում),
  • Փաստաթղթավորում (փաստաթղթերի առկայություն, դրանց հասցեագրման և օգտագործման ընթացակարգերի սահմանում),
  • Շինություններ (կայունության հետ կապված հարցեր, ապրանքների ստացում, պահեստավորում և կարգաբերում),
  • Սարքավորում (սարքավորումների կայունության գնահատում),

Պատշաճ լաբորատոր գործունեություն

Պատշաճ լաբորատոր գործունեության (ՊԼԳ) սկզբունքները որակի կառավարման համատեղելիության հիմքն են և դեղագործության, կենսատեխնոլոգիայի, սննդարդյունաբերության և այլ հարակից ոլորտներում որակի ապահովման մի օղակը։ Մեր խորհրդատուները կայցելեն ձեր լաբորատորիա և կխորհրդակցեն ու կառաջնորդեն ձեզ հետևյալ հարցերում.

  • ՊԼԳ սկզբունքներին համապատասխանության ընդհանուր գնահատում,
  • Ձեր փաստաթղթերի և գրառումների գնահատում,
  • Առաջնորդում կարգաբերման ընթացակարգերում,

Մեր հաջողությունները

500

Ուրախ ուսանողներ

50

Կազմակերպություններ

15

Դասընթացներ

20

Հաջող ծրագրեր

Մեր մասին

Պատմություն

«Ջի էքս Պի» Գերազանցության Կենտրոնը հիմնադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS, www.caps.am) ծրագրի համագործակցությամբ:

Առաքելություն

Ավելացնել մասնագիտական գիտելիքները և տեղեկատվությունը դեղագործական, կենսատեխնոլոգիական արտադրության և հարակից որակի ապահովման համակարգերի ասպարեզում և խթանել դրանց արդյունավետ կիրառումը։

Նպատակ

Լինել կայուն, փորձառու և ժամանակակից տեղեկատվական և վերապատրաստման կենտրոն, որը մեծապես կօժանդակի հայկական դեղագործական արդյունաբերությանը արտադրության և որակի միջազգային ստանդարտներին հասնելու և պահպանելու գործում։

Գործունեություն

Վերապատրաստման դասընթացներ, Նախահամապատասխանության խորհրդատվություն Վերապատրաստման ծրագրերի գնահատում, Խորհրդատվական ծառայություններ

Մեր մասնագետները

Մայքլ Կիմբեր

Ալեն Կուպֆերման

Գերրիտ թեն Հունտե

Ֆրանս Ստոբելաար

Նատալյա Կրավեց

Ալեքսանդրա Սիրոշ

Մեր գործընկերները